Ինչից ինչ դարձան

«Հրապարակը»  գրում է.Այս ընտրու­թյունների արդ­յունքները որոշ մարդկանց համար անակնկալ էին: Մարդիկ, որոնք ոչ հեռավոր անցյալի ամենապայծառ երազներում ան­գամ չէին կարող տեսնել, որ իրենց օգտին կքվեար­կեին Հայաստանի Հանրապետու­թյան մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, տեսան իրական կյանքում՝ դեկ­տեմբերի 9-ին, երբ ամփոփվեցին ար­տահերթ խորհր­դարանական ընտրությունների արդյունքները: «Նրանցից մեկն Արարա­տի մարզպետ Գարիկ Սարգսյանն է, որը 2017-ի ընտրություններին ընդամենը 383 ձայն էր ստացել, իսկ նախօրեին «թիվ է խփել»՝ 22 հազար 604 ձայն: Ընդ­հանրապես, մի քանի բացառություն­ներով՝ գրեթե բոլոր մարզպետներն էլ ծանրակշիռ ձայներ են ստացել, ինչը վարչական ռեսուրսի տնօրինման վկայություն է: Խնդրահարույց Կոտայքում, որտեղ մի կողմից Ծառուկյանի ազդեցությունն է, մյուս կողմից՝ Սասուն Միքայելյանի, որն իշխող «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնա­ծուներից ամենաշատ ձայն ստացածն է՝ մոտ 31 հազար, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 20 հազարից ավելի ձայն է ստացել: Ի դեպ, Ծառուկյանի հարա­զատ մարզում իր կուսակցությունից ամենաշատ ձայն հավաքած թեկնա­ծուն նրա թիկնազորի պետ էդուարդ Բաբայանն է՝ մոտ 7 հազար 500, իսկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մա­նուկյանը 4 հազար 560 ձայնով 2-րդն է: Գրեթե բոլոր ընտրատարածքներում հետաքրքիր պատկեր է գրանցվել: Արարատի մարզի տարածքից մարզպետին երկրորդում է Ռազմիկ Թևոնյանի որդին՝ Սեդրակը, կիսով չափ պակաս ձայներով, իսկ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ռեյտինգայիևների շարքում իր ստա­ցած ձայներով 4-րդն է՝ 5 հազար 759 ձայն: Մարզում լիակատար ֆիասկո գրանցեց ՀՀԿ-ն: Անցած ընտրու­թյուններին միայն Արայիկ Գրիգորյանի միջոցով 45 հազար քվե ստա­ցած այս կուսակցության ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Մուրադ Մուրադյանն է՝ 1840, որը գրեթե տասն անգամ պակաս ձայն է ստացել նախորդ ընտրությունների համեմատ: ԲՀԿ-ից գրեթե նույն վիճակում Տիգրան Ստեփանյանն է՝ 2 հազար 166, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն ընդամենը 146 ձայն է ստացել, նրան չեն աջակցել նույնիսկ Արգամ Աբրահամյանի աջակիցները, որոնց թիվն անցած ընտրությանը 30 հազարից ավելի էր: «Լուսավոր Հայաստանի» ամենաշատ ձայն ստացած թեկնածուն անհայտ Էմին Հովհաննիսյանն է՝ 905, «Մենք» դաշինքով առաջադրված «Վեդի Ալկոյի» Մանվել Ղազարյանը ստացել է 1647 ձայն»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am