Հայաստանի ընտրությունները արտերկրյա լրատվամիջոցներում

Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունները տարատեսակ արձագանք են ստացել արտերկրյա լրատվամիջոցների կողմից: Շատերն ընդգծում են, որ հաղթանակած ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց անցկացնել Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ, ոմանք էլ՝ մեջբերում հանրապետականներին, ասելով, որ Հայաստանում Հիտլերյան ոճի բռնապետություն է հաստատվում: Ամերիկյան The New York Times-ն ընտրություններին նվիրված հոդվածում ընդգծում է, որ կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ ապրիլյան բողոքներից հետո իշխանության եկած Փաշինյանը կտրուկ տարբերվում է 1990-ականների վերջից Հայաստանը կառավարող կադրերից: Fox News հեռուստաալիքը հիշեցնում է, որ նախընտրական պայքարի ընթացքում Փաշինյանը հին էլիտային մեղադրում էր կոռուպցիայի մեջ՝ միեւնույն ժամանակ, խոստանալով վերականգնել տնտեսությունը, նոր աշխատատեղեր բացել եւ բազմաթիվ հայերի հայրենիք վերադառնալու պայմաններ ստեղծել: Բրիտանական The Times-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց խաղաղ բողոքների միջոցով իշխանությունից հեռացնել «Մոսկվայի աջակցությունը վայելող 64-ամյա Սերժ Սարգսյանին, ով ժողովրդի զայրույթն առաջացրեց Սահմանադրության վերաշարադրման եւ իր տասնամյա իշխանությունը երկարացնելու փորձով»: BBC-ն ընդգծելով, որ հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է առաջ քաշել կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսական բարեփոխումների իր ծրագրերը, միեւնույն ժամանակ մեջբերում է, լրատվամիջոցի հաղորդմամբ «Հանրապետական Կուսակցության բարձրաստիճան անդամների, ովքեր մեղադրել են պարոն Փաշինյանին Հայաստանը 1930-ականների Գերմանիա դարձնելու եւ Հիտլեր դառնալու փորձում»: Բրիտանական Guardian-ը սակայն հաղորդում է, որ Երեւանի ընտրատեղամասերում քաղաքացիները լավատեսորեն են տրամադրված Փաշինյանի խոստացված քաղաքական փոփոխությունների վերաբերյալ: Deutsche Welle-ն ընտրություններին նվիրված իր խմբագրականում նշում է. «Հայաստանն աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունը չպետք է լինի արյունալի», ավելացնելով, որ Հայաստանում կարծես թե իսկապես իշխանության են գալիս նոր ուժեր՝ երիտասարդ գիտնականներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: Al Jazeera-ն իր տեսանյութում նշում է, որ պարտված Հանրապետական կուսակցությունը կարող է ընդհանրապես վերանալ՝ միեւնույն ժամանակ մեջբերելով հեղինակի խոսքով Հայաստանում տարածված անեկդոտ, թե որոշ քաղաքացիներ բողոքում են, որ այս ընտրություններին ընտրակաշառք առաջարկող չկար: Ռուսաստանի լրատվամիջոցները տարակարծիք էին «Իմ Քայլը» դաշինքի հաղթանակի եւ հատկապես՝ Հանրապետական կուսակցության պարտության կապակցությամբ: Պետական Российская газета-ն հաղորդում է, որ քանի որ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությանը չի հաջողվում խորհրդարան անցնել, «Փաշինյանի կուսակցությունը, ով կղեկավարի կառավարությունը, իրական ընդդիմություն չի ունենալու»: Gazeta.ru-ն ընդգծում է, որ անցած ընտրությունների գլխավոր անակնկալը ոչ թե «Փաշինյանի կողմնակիցների հաղթանակն էր, այլ՝ նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից խորհրդարան չմտնելը»: Լրատվամիջոցն ավելացնում է, որ Հանրապետականի կարծիքով «Փաշինյանի կողմնակիցները երկրում վախի մթնոլորտ են փորձում ստեղծել»: Հատուկ ցավով է անդրադարձել Հայաստանի ընտրությունների արդյունքներին ռուսական Росбалт-ը, որի կարծիքով, Հայաստանում ընտրողների ցածր ակտիվություն էր եւ դա նշանակում է, որ ժողովրդի մեծ մասը չի վստահում ոչ՛ «նորերին», ի դեմս Փաշինյանի, ոչ էլ «հներին», ի դեմս հանրապետականների: «Հանրապետականներին բաց աջակցելը վտանգավոր է՝ դա հաստատում է երկրով մեկ անցած քաղաքական ռեպրեսիաների ալիքը», գրում է Росбалт-ը եզրակացնելով, որ իրականում ցածր մասնակցությունը նախկին իշխող կուսակցության աջակցությունն է: «Ընդհանուր առմամբ, պարզունակ թվաբանությամբ ստանում ենք հետեւյալ պատկերը. Ընտրություններին չի մասնակցել ընտրողների կեսից ավելին, իսկ հեղափոխական իշխանության օգտին քվեարկել է «մնացորդի» 70.44 տոկոսը: Այնպես որ, արդյունքում Հայաստանում պարտություն են կրել բոլորը, այդ թվում եւ Փաշինյանը»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am