Ինչպիսի՞ն կլինի նոր կառավարությունը

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն այլեւս պատմություն են: Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը փաստացի ամրագրվեց նաեւ դե յուրե՝ հեղափոխությունն այլեւս ամբողջացրեց իշխանությունը: Մի քանի օր դեռեւս ընկղմված կլինենք ձայների հաշվարկի, ռեյտինգային թեկնածուների ստացած քվեների, խորհրդարանում հայտնվող-չհայտնվողների մասին տեղեկատվությամբ: Սակայն արդեն Ամանորից հետո, երբ նոր ԱԺ-ն կսկսի լիարժեք գործել, միաժամանակ կազմված կլինի նոր կառավարությունը, կունենանք հեղափոխության՝ իշխանության ամբողջացման վերջնական պատկերը: Ինչու ենք ասում իշխանության ամբողջացման, որովհետեւ միայն սրանով չի ավարտվում հեղափոխությունը, ավարտվում է միայն իշխանության ստանձնման պրոցեսը: Մեծ հաշվով հեղափոխությունը նոր է սկսվում՝ իր տնտեսական, մշակութային, ընդհանրապես համակարգային խորքային անելիքները հաշվի առնելով: Հենց այս կոնտեքստում առավել կարեւոր է ոչ թե այն հարցը, թե ովքեր կլինեն իշխող թիմի պատգամավորները ԱԺ-ում, ով կդառնա ԱԺ նախագահ, խմբակցության ղեկավար, ովքեր կգլխավորեն հանձնաժողովները, այլ թե ովքեր կլինեն նոր կառավարությունում: Հիմա, երբ իշխանության երկու հիմնական թեւերում իշխող թիմը ունի լիակատար գործողությունների ազատություն, առանցքային է հասկանալ, թե կադրերի ինչ վերաբաշխում կարվի: Հասկանալի է, որ հեղափոխական արդյունավետ փոփոխությունների հիմնական բեռը ընկած է լինելու հենց գործադիր իշխանության ու վարչապետ Փաշինյանի վրա: Այդպիսին է քաղաքական համակարգը՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Նախ խորհրդարանն ինքնին թե՛ պատմական իներցիայով, թե՛ պահի օրինաչափությունները հաշվի առնելով, այժմ չունի այնպիսի դերակատարություն, որպեսզի դառնա փոփոխությունների լոկոմոտիվ: Երկրորդ՝ հասարակության հիմնական սպասելիքները հենց Փաշինյանից ու նրա կառավարությունից են լինելու, հետո նոր խորհրդարանից: Ռեյտինգային ընտրակարգն այս իմաստով ստեղծում է որոշակի արհեստական բարդություններ, արհեստական մրցակցություն թիմի ներսում: Պարզ է, որ մի դեպքում այդ ընտրակարգով շատ ձայներ հավաքած որեւէ թեկնածու կարող է ավելի արդյունավետ լինել ԱԺ-ում, եւ ընդհակառակը՝ անարդյունավետ գործադիրում: Հետեւաբար, հույս ունենք, որ ռեյտինգային ընտրակարգով ձայների համամասնությունը չի դառնա ներիշխանական սակարկումների առարկա, ու կադրերի վերաբաշխումը ԱԺ-ի եւ կառավարության միջեւ կարվի ոչ թե ձայների համեմատությամբ, այլ ըստ կոմպետենտության: Այս իմաստով, ընդհանրապես, կենսական է, որ կառավարությունը՝ որպես փոփոխությունների հիմնական առանցք, չդառնա սակարկումների թիրախ: Չի բացառվում, որ թե՛ իշխանության թիմում, թե՛ այդ թիմից դուրս կան բազմաթիվ մարդիկ, ովքեր, օրինակ, չեն մասնակցել ընտրությունների, կամ մասնակցել, բայց ստացել են քիչ ձայներ, սակայն ռեֆորմների իրականացման գործում ունեն փորձ կամ գիտելիքներ: Ի վերջո, եթե, Աստված մի արասցե, հեղափոխական իշխանությունը ձախողի, ապա հասարակության հարցուպատասխանը լինելու է Նիկոլ Փաշինյանի, ոչ թե «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ու դրա ներկայացուցիչների հետ: Փաշինյանը նախքան ընտրությունները մի քանի անգամ ակնարկել է պրոֆեսիոնալների կառավարության մասին: Ենթադրվում է, որ քաղաքական թիմի մի շարք ներկայացուցիչներ կգործուղվեն Ազգային ժողով, ու կառավարությունում շանս կլինի ներգրավել պրոֆեսիոնալ թիմ, կամ արդեն սեփական թիմից ապահովել առավել պրոֆեսիոնալների առաջխաղացումը: Այնպես որ, ինչքան էլ ԱԺ ընտրությունների, թեկնածուների, պատգամավոր դարձող-չդարձողների շուրջ ինտրիգը լինի գրավիչ, չպետք է կորցնել իրական թիրախները եւ պետք է սեւեռվել կառավարության կաբինետի աշխատանքի վրա»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Иранские шииты оказались покрепче На что рассчитывает иранское руководство Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել. իրանագետ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Աբրահամյան Իրանական համարանիշներով բեռնատարը վթարի է ենթարկվել․ վիրավոր կա Մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Խամենեին մահացած է, նրա մարմինը հայտնաբերվել է. ԶԼՄ-ներ Չեմ ներելու թրքահպատակ ոչնչությանը․ Արմեն Աշոտյան Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, Արցախի մշակութային ժառանգությունը՝ պաշտպանվի․ Արամ Ա Վեհափառ Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ Մարդու վրայից, էն էլ հանրային դեմքի, էն էլ պաշտոնյայի, չպիտի ճպճպան ձեթի հոտ գա․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am