Չաղը, ցանցառը և Նիկուլինը. «կլասիկ» խորհրդարան

Դեկտեմբերի 9-ին ձևավորվեց «կլասիկ» խորհրդարան: Մանդատներ ստացան «Իմ քայլը», ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը»:Այդ ուժերը գլխավորող Գագիկ Ծառուկյանը,Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանըհիշեցնում են սովետական ժամանակների էկրանային հերոսներին (ֆիլմի հերոսները մանր ժուլիկություններով փող էին աշխատում), որոնց մեր ժողովուրդն անուններ էր դրել: Հայտնի կոմիկական եռյակին ասում էին չաղը, ցանցառը և Նիկուլինը: Նրանց միջոցով ձևավորված խորհրդարանն, ի դեպ, շատ ավելի թանկ է նստելու հարկատուներիս վրա, քանզի «Իմ քայլի» «խփած» տոկոսների ու սերժսարգսյանական օրենսդրության դրույթների պատճառով ԱԺ-ում լինելու է 27-ով ավելի պատգամավոր (132),ավելի ճիշտ՝ «ախոռում» կոճակ սեղմող ձրիակեր: Դատելով քվեարկության արդյունքներից՝ ընտրողների փոքրամասնությունը տիրացել է իշխանության 100 տոկոսանոց փաթեթին: «Իմ քայլին» ձայն է տվել 884.849 հոգի, որը ընտրական իրավունք ունեցողների 1/3-ն է կազմում: Եթե սրան ավելացնենք նաև այն, որ քվեարկությանը չեն մասնակցել ընտրողներից կեսից ավելին, ապա այս խորհրդարանի ոչ լեգիտիմ պատկերն ամբողջական կդառնա: Կրկեսի վերածված խորհրդարանը «Դասականն» անթույլատրելի էր համարել հայրենիքի վերածումը կրկեսի: Հայրենիքը չգիտեմ, բայց որ նոր խորհրդարանը կրկեսի է վերածված, սա ակնհայտ է: Սա հետանկախական Հայաստանի առաջին խորհրդարանն է, որտեղ չկա ընդդիմություն, որի կազմի 90 տոկոսին ժողովուրդը ոչ դեմքով, ոչ անունով չի ճանաչում, և որի մեծամասնությունը բացառապես «կոճակներ» են ու պատգամավոր դառնալու համար պարտական են Նիկոլի «դուխով» գրությամբ գլխարկին: Սա հետկոմունիստական շրջանի առաջին խորհրդարանն է, որը ամենաշատն է հիշեցնում կոմունիստական շրջանի խորհրդարանը, որտեղ քվոտայով կային «մտավորականներ», կթվորուհիներ, կոմբայնավարներ և նույնիսկ մի կին ատամնատեխնիկ: Այս խորհրդարանում բոլորը լինելու են հավասար, իսկ «Իմ քայլի» ներկայացուցիչները ավելի՛ հավասար, քան ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», բայց բոլորը միասին լինելու են Փաշինյանի կրնկի տակ ու կախված են լինելու նրա վարկանիշից: Այդ վարկանիշային անխուսափելի անկումը նոր խորհրդարանին կանգնեցնելու է լեգիտիմության խնդրի առաջ: Ի դեպ, խորհրդարանը լեգիտիմ չէ նաև հիմա, քանզի ընտրողների մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին՝ այդպիսով մերժելով բոլոր 11 ուժերին: Առավել ևս այն լեգիտիմ չի լինի ամիսներ անց: ԲՀԿ-ի ՕԵԿ-ացումը Խորհրդարան անցած ԲՀԿ-ն կցված է Փաշինյանին այնպես, ինչպես 2008-ից հետո ՕԵԿ-ն էր կցվել ՀՀԿ-ին, բայց այն տարբերությամբ, որ Արթուր Բաղդասարյանին դրա դիմաց տվեցին կոալիցիոն գործընկերոջ կարգավիճակ, իսկ ահա Գագիկ Ծառուկյանին այդպիսի կարգավիճակ չեն տա և նա կբավարարվի միայն բիզնես դաշտում որոշակի դիրքեր պահելով (առայժմ): Փաշինյանի հետ հուշագրի ստորագրումից հետո արդեն պարզ էր, որ Ծառուկյանը ամբողջությամբ հանձնվում է նոր իշխանություններին, որոնք դժվար է ասել, թե որքան կպահեն իրենց պայմանավորվածությունները օլիգարխից սեփականատեր հռչակված Ծառուկյանի հետ: «Լուսավորի» մութ կողմերը Ինչ մնում է «Լուսավոր Հայաստանին», ապա սա այն ուժն է, որը ստեղծման օրվանից եղել է Սերժ Սարգսյանի հաճախորդը: Գավառական կոմսոմոլի տիպիկ ներկայացուցիչ հիշեցնող Էդմոն Մարուքյանը ապրիլ-մայիսին կատաղի կռիվ էր տալիս Փաշինյանի դեմ ու ընդունում էր Սերժ Սարգսյանիվարչապետությունը՝ դժգոհելով, որ վերջինիս ենթակաները պատին փակցված իր նկարն են ցույց տալիս և ամեն ինչ գցում Սերժ Սարգսյանի վրա: Մարուքյանն ուրախություն էր հայտնում, որ ԱԺ-ում արդեն շփվելու է ոչ թե դրածո վարչապետի, այլ իշխանության իրական կրող Սերժ Սարգսյանի հետ: Մարուքյանը, որպես շուստրի գեղցի ու իրեն միամիտ լոռեցու տեղ դրած քոքված հաճախորդ,որոշեց հետագայում մաքրվել Սերժ Սարգսյանից ու հեղափոխական խաղալ՝ քծնելով Փաշինյանին ու ծափահարելով նրա բոլոր որոշումներին: Ի դեպ, այդ կուսակցության ցուցակում է ու պատգամավորի մանդատի է արժանացել տխրահռչակ «1in.am» կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը, ով Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Բ26-ի քարոզչական առաջամարտիկներից էր ու մինչև Փաշինյանի վարչապետ դառնալը կատաղի կռիվ էր տալիս հրապարակի դեմ: Նա էլ Մարուքյանի պես մայիսից հետո դարձավ մոլի նիկոլական ու թունդ հեղափոխական: Մեկ դերասանի թատրոն Ահա այս ուժերն են խորհրդարանի ոչ իշխանությունը ներկայացնում: Սրանց ընդդիմություն ասելը ծաղր է ընդդիմության ինստիտուտի նկատմամբ: Նույնիսկ 2017-ի խորհրդարանը, որն ամբողջությամբ ձևավորվել էր Սերժ Սարգսյանի գծած պլանով, ուներ ֆորմալ առումով ընդդիմադիր խմբակցություն՝ ի դեմս «Ելք» դաշինքի, որի կազմում էր նաև Նիկոլ ՓաշինյանիՔՊԿ-ն և որին Բ26-ը որոշել էր բերել խորհրդարան՝ ժողովրդավարական ցուցանակ ԱԺ-ի վրա կախելու համար: Հիմա դա էլ չկա: Սերժ Սարգսյանի համեմատ Փաշինյանը, փաստորեն, շատ ավելի ագահ գտնվեց: ԲՀԿ-ն Փաշինյանի վարչապետ դառնալուց 5 րոպե առաջ էր միացել հրապարակին, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 5 րոպե անցՀիմա սրա՞նք պետք է հակակշիռ դառնան: Ինչպես բազմիցս ենք նշել, իրական քաղաքական գործընթացները կսկսեն ծավալվել խորհրդարանի պատերից դուրս, քանզի այս խորհրդարանը զուրկ է քաղաքական բովանդակությունից և ոչ լեգիտիմ է: Հայկ Ուսունց Հ.Գ.: Ուշագրավ է, որ խնամի, ծանոթ, բարեկամ արատավոր պրակտիկայից հրաժարվելու կոչերով իշխանությունը վերցրած Փաշինյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները դառնալու են պատգամավոր և պաշտոնյա: Ուշագրավ ևս մեկ հանգամանք. իշխանափոխությունից ընդամենը 7 ամիս անց և Երևանի ավագանու ընտրություններից ընդամենը 3 ամիս անց Փաշինյանի վարկանիշը լուրջ անկում է ապրել: Այսպես՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը, որը դե յուրե գլխավորում էր Կարգին Հայկոն, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանը, քանզի նա էր տանում քարոզը, ստացել է ավելի շատ ձայն և՛ տոկոսային, և՛ բացարձակ առումներով: Եթե ավագանու ընտրություններին «Իմ քայլը» ստացավ քվեարկությանը մասնակցածների ավելի քան 81 տոկոսը, ապա նույնանուն դաշինքը երեկ Երևանում ստացել է մոտ 10 տոկոսով պակաս քվե: Ի դեպ, ԱԺ արտահերթ ընտրություններին Երևանում մասնակցել է 30 հազարով ավելի շատ ընտրող, քան ավագանու ընտրությունների ժամանակ, ինչն էլ «Իմ քայլի» ձայների տոկոսային անկման հիմնական պատճառներից մեկն է դարձել: Այսինքն՝ հաստատվել է Կապանիքաղաքապետի ընտրություններում արձանագրված այն կանոնը, ըստ որի՝ ընտրություններին մասնակցողների քանակի ավելացմանը զուգահեռ պակասում են Փաշինյանի ստացած տոկոսները: Այս ընտրությունների ժամանակ քվեարկության իրավունք ունեցողների կեսից ավելին մերժեցին Նիկոլ Փաշինյանին, բայց քանի որ եղածների մեջ այլընտրանք չգտան, ուստի չգնացին ընտրատեղամաս: Եթե այլընտրանքը լիներ ոչ ՀՀԿ-ի տեսքով, ապա «Իմ քայլը» զգալիորեն քիչ ձայներ կստանար և մենք խորհրդարանում կունենայինք իրական հակակշիռ, այլ ոչ թե իրար «կլասիկ» ձևով սիրող ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան», որոնց հիմնական գործը լինելու է իրար կծմծելը և Փաշինյանի առաջ գլուխ խոնարհելը: 7or.am

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Թրամփը փորձելու է անօդաչուների պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ հոգեբանական գրոհի համար. Հակոբ Բադալյան Միշուստինը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը լիովին համապատասխանում էր ՖԻՖԱ-ի վարկանիշի 105-րդ տեղին․ RTÉ Անընդունելի են քաղաքական դաշտի ծայրահեղական դրսևորումները․ Առաքելյան Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ Ադրբեջանցիները ձերբակալվելո՞ւ են, եթե, ասենք, ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն. Խամոյանը՝ Փաշինյանին Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը Նեպալյան հեղափոխություն. որո՞նք են դրա պատճառները Նոր Գեղիի բնակիչները 20 օրից ավելի է՝ չեն կարողանում այգիները ջրել. սպառնում են դիմել վճռական գործողությունների Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Տավուշում քննարկել են բնակիչներին հուզող խնդիրները Բեռնատարը բախվել է արգելապատնեշներին, հայտնվել ձորակում․ վիրավոր կա Երևանի երկնքում կուտակված ծխի ամպ Կարեն Ֆարխոյանը կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ ռեպրեսիաների գործը․ բացարկի միջնորդությունը մերժվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանին վատաբանողները պետք է ներողություն խնդրեն ՝ Նիկոլ Փաշինյանից և նրա ոհմակից սկսած․ փաստաբան Բաքուն ու Վաշինգտոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը Մենք ճանապարհի սկզբին ենք, խաղաղությունը երկար խնամք է պահանջում․ Միրզոյան Սեպտեմբերի 11-ին ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան Դանակահարություն՝ Դավիթաշենում․ «կտրած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Հրայր սարկավագը կշարունակի մնալ ազատության մեջ Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում Ինչպե՞ս ստացվեց, որ ՔՊ-ականներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը․ Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում» Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1,5 տարի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am