Հեղափոխությունը մտավ ամենաբարդ փուլ. որ համարով է խաղալու Փաշինյանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրության հիմնական արդյունքի հարցում որեւէ անակնկալ չեղավ. իշխող ուժը՝ «Իմ քայլը» դաշինքը, հաղթեց ու ստացավ ձայների մեծամասնությունը: Ընտրությունների թերեւս միակ ինտրիգը ՀՀԿ–ի անցնել–չանցնելն էր: Բայց մեծ հաշվով, դա, այսպես ասած, խորհրդանշական ինտրիգ էր: Իրականում կանցներ ՀՀԿ–ն, թե ոչ, որեւէ բան չէր փոխելու: Հասարակության մեծամասնությունը վերահաստատեց իր համակրանքը փոփոխությունների հանդեպ ու դա արտահայտեց հեղափոխության թիմին ու հեղափոխության աջակիցներին ձայն տալով: Սա նշանակում է, որ մենք մտնում ենք ամենաբարդ փուլ, մի փուլ, երբ հեղափոխությունը հաղթահարել է իր բոլոր արտաքին վտանգները, սպառնալիքները ու հիմա արդեն նոր որակի պատասխանատվության առջեւ է կանգնած: Մեծ հաշվով, ՀՀԿ չանցնելը ավելի է բյուրեղացնում իշխանություններին սպասվող նոր պատասխանատվության չափաբաժինը՝ դաշտն ազատելով կեղծ օրակարգերից ու կեղծ հակադրություններից: Իսկ հակադրությունները թե՛ Փաշինյանի ողջ քաղաքական հետագծում, թե՛ հեղափոխության վերջին ամիսներին եղել են ընթացիկ պրոցեսների հիմնական բովանդակությունը: Այժմ, երբ չկան այլեւս այդ հակադրությունները, եւ հասարակությունն էլ վերստին, այս անգամ արդեն պաշտոնապես վերահաստատել է իր աջակցությունը հեղափոխությանը, իշխանությունը հակադրության ոճից անցում պետք է կատարի ստեղծագործականության ոճի: Կամ ֆուտբոլային լեզվով ասած՝ պետք է սկսի խաղալ առաջին համարով: Միեւնույն ժամանակ ընտրություններին մասնակից մի շարք ուժեր, որոնք եւս ներկայանում էին որպես հեղափոխական ու հեղափոխության աջակից, չստացան այնքան ձայներ, որ բեկեին ընտրության վերջնական արդյունքը, կամ կարողանային խոչընդոտել իշխող թիմի մեծամասնություն լինելուն: Հասարակությունն իր հստակ, պարզ վարքագծով ցույց տվեց, որ շարունակում է հավատարիմ մնալ մեծ փոփոխությունների գաղափարին ու դրա իրագործման դերակատար տեսնում է հեղափոխության հիմնական թիմին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am