ՀՅԴ-ում բունտ է հասունանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունների ինտրիգն ու դրաման անշուշտ Դաշնակցությունն է, որն անկախությունից հետո առաջին անգամն է, որ մասնակցելով ԱԺ ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը։ Այս անգամ ՀՅԴ-ն հավաքել է ընդամենը 48 822 ձայն կամ 3.89%, ինչն անցողիկ չէ։ Սա մի կողմից խոսում է այն մասին, որ հասարակությունը մերժեց նախորդ իշխանության մեջ տեղ զբաղեցրած ուժերին, մյուս կողմից, որ չներեց ՀՅԴ-ի ճամբարափոխությունը։ Սակայն այլ վերլուծություն եւս կարելի է անել։ Օրինակ այն, որ ՀՅԴ-ն այս անգամ վատ է կազմակերպել նախընտրական քարոզարշավը, սխալ կարգախոս է ընտրել, տխուր պաստառ եւ վստահություն չներշնչող եռյակ՝ ցուցակի առաջին համարներում։ Իսկ նախընտրական փուլի կազմակերպչական աշխատանքները կոորդինացնում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու ՀՅԴ ԳՄ՝ հայաստանյան կառույցի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Եւ չնայած ռեյտինգային թեկնածուներն այս տարի չէին զիջում անցած տարվա թեկնածուներին եւ նրանցից ոմանք քրտնաջան աշխատել են, սակայն արդյունքներն են էականորեն զիջում 2017-ի արդյունքներին։ Ի դեպ, ՀՅԴ-ն պետք է նոյեմբերին ընդհանուր ժողով աներ, որի արդյունքում ՀՅԴ ղեկավար մարմինը՝ Բյուրոն է ընտրվում եւ առաջիկա տարիների մարտավարություն է որոշվում, սակայն ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով ժողովը հետաձգվել է մինչեւ հունվարի 15-ը։ Ենթադրվում էր, որ այդ ժողովի ընթացքում Բյուրոյի կազմն ամբողջությամբ կփոխվի, մանավանդ՝ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հրաժեշտ կտա 2000 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Հրանտ Մարգարյանը, սակայն մենք տեղեկացանք, որ Ժողովի պատվիրակների ընտրության ժամանակ «հաղթել» են Մարգարյանի մարդիկ, ուստի քիչ հավանական է, որ նրան դեմ քվեարկեն, կամ՝ այլ թեկնածուի կողմ։ Բայց ԱԺ արտահերթ ընտրությունների, իսկ դրանից առաջ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ՀՅԴ ներսում լուրջ դժգոհություն են առաջացրել եւ ներքին բունտ է հասունանում՝ Հրանտ Մարգարյանին եւ առհասարակ ՀՅԴ ղեկավարներին փոխելու պահանջով։ Նրանց են վերագրում ձախողումների ալիքը։ Թե որքանով հետեւողական կլինի այդ պահանջը եւ կկարողանա՞ն արդյոք Դաշնակցությունում եւս սերնդափոխություն իրականացնել, կերեւա մոտ ամիսներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am