Նիկոլ Փաշինյանը կկալանավորի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի նախագահական ընտրությունների և դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված: Նա այժմ կալանավորված է: Պաշտոնապես մեղադրանքն այսպիսին է՝ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասիհատկանիշներով կատարել է հանցագործություն, այն է՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս մեղադրանքը Քոչարյանը, բնականաբար, չի ընդունում, իսկ մեղադրող կողմը գործում է Նիկոլ Փաշինյանի անձնական պատկերացումների, քաղաքական վրեժի ու «հեղափոխական նպատակահարմարության» շրջանակներում: Քոչարյանի գործի և կալանավորման իրավական կողմին անդրադառնալու իմաստ չկա, քանզի հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո թեման պետք է դիտարկել բացառապես քաղաքական դաշտում: Երբ ուժային կառույցները և դատարանները դառնում են քաղաքական վենդետայի գործիք, իրավաբանությունն իր տեղը զիջում է քաղաքականությանը, հոգեբանությանը, պատմությանը և էթիկային: Եթե Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում այն կանխավարկածից ելնելով, որ 2008-ի նախագահական ընտրությունները կեղծվել են, ապա այդ դեպքում պետք է սկսել հիմքից, այլապես կստացվի ընտրովի արդարադատություն: Իսկ կեղծիքի հիմքը դրվել է 1995-ի խորհրդարանական և 1996-ի նախագահական ընտրություններով: Ընդ որում՝ 2008-ի ընտրությունների պահով այն ժամանակվա իշխանական թիմից որևէ մեկը չի ընդունում, որ եղել են կեղծիքներ և չկան փաստական ապացույցներ (իրավաբանության մեջ մարդկանց զգացողությունները և համակրանք-հակակրանքները հաշվի չեն առնվում, թեև շատերի կարծիքով Սերժ Սարգսյանը չի ընտրվել), ինչպես նաև չկան անհերքելի ապացույցներ, թե ինչպես են մարտի 1-ին զոհվել 10 մարդիկ, իսկ ահա 1996-ի իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների խոսքերը և խոստովանությունները ընտրակեղծիքների և սահմանադրական կարգի տապալման մասին կան: Այսինքն՝ եթե խոսքը սահմանադրական կարգը մի խումբ անձանց մասնակցությամբ բռնի տապալելու մասին է, ապա դա եղել է 1996-ին ու դա ապացուցված է հենց կատարողների խոստովանությամբ: Այն ժամանակվա ամենակարող Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը Տեր-Պետրոսյանի հրամանով Երևան տանկեր մտցնելուց հետո հայտարարեց, որ եթե նույնիսկ Վազգեն Մանուկյանը 100 տոկոս ձայն հավաքեր, ապա ուժայինները նրան չէին ենթարկվելու, այսինքն՝ իշխանություն տվող չկար: Ուժայիններն այն ժամանակ, բացի Վազգեն Սարգսյանից, հանդիսանում էին Վանո Սիրադեղյանը (Ներքին գործերի նախարար) և Սերժ Սարգսյանը (Ազգային անվտանգության նախարար): Վանո Սիրադեղյանն այն օրերին աղմուկ հանած «Արշալույսգեյթի» խնջույքի ժամանակ հայտարարում էր, որ հանուն իշխանության պահպանման գոնե մի 800 մարդ պետք էր սպանել, իսկ 1998-ի իշխանափոխությունից հետո խոստովանել է, որ 1996-ի ընտրությունները կեղծվել են, քանի որ ՀՀ 1-ին նախագահը, ըստ Վանո Սիրադեղյանի պատմածի, պատրաստ չէր ընտրությունների 2-րդ փուլին (տե՛ս կից տեսանյութը): Հիմա եթե արդարություն են ուզում հաստատել, ուրեմն նախ պետք է սահմանադրական կարգի տապալման, այսինքն՝ 1996-ի գործը քննվի (գործի շրջանակներում կան հիմնական դերակատարների հրապարակային խոստովանությունները), հետո նոր քաղաքական ու իրավական առումներով հասկանանք, թե ինչ է եղել 2008-ին: Հակառակ դեպքում ստացվում է, որ այս տարվա ապրիլ-մայիսին տեղի է ունեցել ոչ թե թավշյա հեղափոխություն և քայլ դեպի նոր Հայաստան, այլ հին ուժերի ռևանշ՝ Նիկոլ Փաշինյանի միջոցով և ժողովրդական լայն զանգվածների օգտագործմամբ (չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու ֆինանսական «հայրերն» են եղել Լևոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը): Իսկ թե ինչ նպատակներ է բացի անձնական վրեժից հետապնդում այդ ռևանշը, կարելի է միայն կռահել՝ հաշվի առնելով, թե ինչպիսի տեսակետներ ունի Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի հարցով և ինչով է զբաղված այժմ Նիկոլ Փաշինյանը նույն այդ հարցով: Վանոյի ասած՝ և ուրեմն, հարցերի հարցը մնում է հետևյալը՝ արդյոք 1995-1996-ի համար կալանավորվելո՞ւ է Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ: Կորյուն Մանուկյան Հ.Գ.: Նիկոլ Փաշինյանն իր իսկ համար վտանգավոր գործընթաց է նախաձեռնել, քանզի «Պանդորայի արկղը» բացելը և «ջինը շշից բաց թողնելը» նրան տանում է ռուսական ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկու կամ ֆրանսիական ժիրոնդիստների ճանապարհով: 7or.am

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am