Վրիպման հետևանք է եղել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելուց հետո «Բարգաված Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ թիվ 4/40 ընտրատեղամասում անհայտացել են իր օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։ «Սա՝ միայն մեկ տեղամասում (թիվ 4/40)։ Աստված գիտի՝ էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»,- գրել էր Տ. Ուրիխանյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի բարձրացրած խնդրին՝ նշեց, որ քվեարկության ավարտին քվեարկության ամփոփման գործընթացը և ընտրական փաստաթղթերի պարկը, այդ թվում՝ կազմված արձանագրությունները, ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով, որտեղ արձանագրության տվյալները մուտքագրվում են համակարգիչ։ «Այս գործընթացը շատ ծավալուն է, որովհետև յուրաքանչյուր տեղամասի հետ կապված՝ մուտքագրվում են բավականին մեծ թվով տվյալներ, մուտքագրվում են ոչ միայն կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկները, այլև տարածքային յուրաքանչյուր թեկնածուի կողմ քվեաթերթիկները։ Երբ ԿՀԸ-ն ստանում և դրանք հրապարակում է, ամեն անգամ հրապարակելուց ուղղակի տեղեկացնում է, որ դրանք նախնական տվյալներ են, որոնք ստացվել են էլեկտրոնային եղանակով։ Այս ամենից հետո ԿՀԸ-ն ստանում է արձանագրություններ և սկսում է դրանք համեմատել մինչ այդ ստացած տվյալների հետ»,- տեղեկացրեց Տ. Մուկուչյանը։ Ըստ նրա, կոնկրետ Տ. Ուրիխանյանի նշած խնդրի հետ կապված՝ այն, ինչ նշվում է ԿՀԸ-ի արձանագրության մեջ, իրականում նշված է այն թիվը, որը նշել է Տ. Ուրիխանյանը, մոտավորապես 15 ձայնի տարբերությամբ։ «Սա բացառապես մեխանիկական վրիպման արդյունքում չի մուտքագրվել համակարգիչ, ինչը բնավ չի նշանակում, որ այն չէր մուտքագրվելու, քանի որ ներկայացրած արձանագրություններն ամեն մի տեղամասի համար ստուգվում են։ Դրանք նախ՝ մուտքագրվել են գիշերը, բացի այդ, պետք է լինի սկզբնական  ինֆորմացիոն կրիչը, որպեսզի դրա հետ համադրվի։ Անկախ նման հրապարակման առակայությունից, միևնույն է՝ նման մեխանիկական վրիպումները, որոնք թույլ են տրվում, միանշանակ ենթակա են շտկման, այստեղ որևէ խնդիր չկա, խնդիրը բացառապես մեխանիկական վրիպման հետևանք է եղել»,- եզրափակեց Տ. Մուկուչյանը։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am