Եվրոպական դատարան դիմելուն խոչընդոտում են․ Քոչարյանի պաշտպանների հայտատարությունը
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտատարություն է տարածել, որում ասված է․ «Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7֊ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը: Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի տրամադրել՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գնահատմամբ՝ դա նպատակ է հետապնդում խոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան հնարավորինս շուտ պաշտպանների դիմելը»:
