«Փաշինյան, հիշիր, այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար քաղաքացի». Էդուարդ Շարմազանով. aysor.am

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ավելի ոգևորել են Հանրապետական կուսակցությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախնական տվյալների հրապարակումից հետո ասել է ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Պարզ է մի բան՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, բոլոր դատարկ մտքերը, բոլոր մահախոսականները Հանրապետական կուսակցության վերաբերյալ փուչիկ են։ ՀՀԿ-ն ապացուցեց, որ գեստապոյական փաշինյանական խայտառակ ռեժիմի հակաքարոզչության, սպառնալիքի ու տոտալիտար ճնշումների արդյունքում 60 հազար քաղաքացի մերժել է Նիկոլին ու այո ասել Շարմազանովին, Աշոտյանին, Վիգեն Սարգսյանին, Արփինե Հովհաննիսյանին և մեր ընկերներին։ Դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության վերածննդի օրն է», – ասել է Շարմազանովը։ Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի մահը գուժողները չարաչար սխալվել են: Նա նաև դիմել է Նիկոլ Փաշնյանին՝ ասելով. «Փաշինյան, հիշիր, այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար քաղաքացի»։ Ընտրությունների նման արդյունքները, Շարմազանովի կարծիքով, հիմք են դնում իրենց պայքարի 2-րդ փուլի սկզբին։ Իսկ պայքարը շարունակելու են որպես արտախորհրդարանական ընդդիմություն։ «Շնորհակալ ենք այդ բոլոր քաղաքացիներին, ովքեր օտար ճնշումների ու ատելության սպառնալիքի պայմաններում չեն վախեցել ու ձայն են տվել ՀՀԿ-ին», – նկատեց նա։ Հարցին, թե ինչպե՞ս է արտահայտվելու իրենց քաղաքական պայաքրը, Շարմազանովը պատախանեց. «Այդ պայքարն արտահայտվելու է բոլոր հնարավոր օրինական միջոցներով։ Մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության է, հանուն քրիստոնեական արժեքների, հանուն Արցախի»։ Այդուհանդերձ, ըստ Շարմազանովի, իրենց մտահոգությունները դեռ շարունակում են կենսունակ լինել։ Ավելին, դրանք ավելացել են, քանի որ խորհրդարանում չկա ընդդիմություն. «Պառլամենտում չկա ուժ, որը Փաշինյանի գործունեության մասին ճշմարտությունը չի ասել, լռել է, երբ Հայաստանում ատելության քարոզ ու վախի մթնոլորտ է եղել, երբ ասֆալտին փռելու մասին կոչեր են եղել։ Սա մեզ ավելի է մոտիվացնում, որպեսզի մենք սկսենք պայքարի երկրորդ փուլը խորհրդարանից դուրս։ Քաղաքական գործիչների պորտը Ազգային ժողովի ամբիոնում չեն կտրել։ Ոչ մի բան չի եղել։ Ընդհակառակը, ես ավելի ոգևորված եմ։ Սա ցույց տվեց, որ այն թևը, որը գտնում էր, թե ընտրություններին պետք չէ մասնակցել, իրենք սխալ էին, մենք՝ ճիշտ, սա ցույց տվեց, որ Նիկոլը սխալ էր, մենք՝ ճիշտ։ ՀՀԿ-ն ապացուցեց, որ ինքը գաղափարական նվիրյալների բանակ է ու ունի առնվազն 60 հազար մահապարտ քաղաքացի»։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am