Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Նոր Գեղի գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չեղյալ հայտարարի իր իսկ կողմից ընդունած որոշումը, որով Նոր Գեղիի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Վարդան Պապյանին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ողջ գյուղը մի մարդու նման կանգնել, պահանջում է Պապյանի հրաժարականը, իսկ մարզպետ երկու ոտքը դրել մի կոշիկի մեջ, չի ցանկանում գյուղացիների խոսքը լսել։ Իսկ մենք միայն պահանջում ենք, որպեսզի Վ. Պապյանը ազատվի աշխատանքից և մինչև նոր գյուղապետի ընտրությունները, գյուղապետի պաշտոնակատար նշանակվի գյուղում հարգանք վայելող գյուղապետի տեղակալ Վանիկ Մնացականյանը։ Օրեր առաջ էլ՝ ի նշան բողոքի, բարձրացրեցինք այդ խնդիրը, և այդ ժամանակ մարզպետը խոստացավ, որ գյուղացիների սրտով է լինելու, բայց ստացվեց, որ մարզպետը հայտնի ֆիլմի Զիմզիմովի նման մեզ խաբում է։ Մեր համբերության բաժակն արդեն լցվել է, ու մարզպետը պետք է ի վերջո իմանա ժողովրդական հայտնի խոսքը, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Իսկ իրա նշանակած գյուղապետի պաշտոնակատարը ավելի շատ քոթուկ է, քան գերան։ Երեկ էլ իրա ու իրա թայֆայի կողմից գյուղում դանակահարության դեպք է տեղի ունեցել, և 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նա, որ դեռ գյուղապետ չի, իր թայֆով հարբած վիճակում դանակ է հանում մեր դեմ, վաղը գյուղապետ դառավ, ասա՝ մեր տան լույսերն անջատենք ու քոչենք գյուղից։ Դա՞ է մարզպետի ուզածը, եթե դա է, ապա հաստատ մարզպետին ու իր թեկնածուին երազախաբություն է ստացվում»։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ով մարզպետարանից ժամանած մեկ այլ պաշտոնյայի հետ ժողովրդի հետ բանակցություններ է վարում, որպեսզի ճանապարհը ժամանակավորապես բացեն։ Վարչության պետը ժողովրդին հայտնեց նաև, որ մարզպետն աշխատանքից ազատել է ժամանակավոր պաշտոնակատար Վ. Պապյանին, սակայն գյուղացիները նախորդ դեպքը իրենց աչքի տակ ունենալով՝ ասում էին. «2 ամիս առաջ էլ էր մարզպետն ասում, թե ազատել եմ, և հետո գյուղացիներին ասել էր՝ ստորագրություններ հավաքեք, և գյուղացիները 1500-ից ավելի ստորագրություն էին հավաքել, սակայն ոչ մի դրական արդյունք։ Ու հիմա, երբ գյուղացիներին ասում են, որ մարզպետը նրան ազատել է աշխատանքից, ժողովուրդն էլ ասում է՝ թուղթը տենանք, ինչպես հայտնի ֆիլմում՝ Պեպոյի բարաթը»։ Այս պահին գյուղացիները հավաքվել են Նոր Գեղիիի գյուղապետարանի դիմաց և պահանջում են հանդիպում մարզպետի հետ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավագ սերնդի մեծ թվով գյուղացիներ էլ ասում էին. «Նախկին գյուղապետը՝ Ֆրոնտիկ Թևոսյանը, գյուղում խաղաղության աղավնու դեր էր տանում։ Ոչ մի անգամ նրա պաշտոնավարման ընթացքում գյուղում վեճ-վիճաբանություններ տեղի չէին ունենում։ Դրա համար էլ իրան կես կատակ-կես լուրջ ասում էին Նոյի խաղաղության աղավնի։ Իսկ էս թազին՝ Վ. Պապյանին, որ մարզպետն է նշանակել, ոնց որ Նոյի ագռավը լինի։ Դե հիմի հաշիվներդ առեք՝ աղավնի՞ն է լավը, թե՞ ագռավը։ Մեզ ձեռ է տալիս աղավնին, ինչքան էլ ասեն՝ ագռավը 100 տարուց ավելի է ապրում»։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am