«Երբեք մեր ձայնը չեն կարողացել լռեցնել». Գեղամ Մանուկյան

ՀՅԴ կուսակցության պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր օր, նոր՝ պայքար: Բարի լույս։ Ամեն ինչ նոր է սկսվում միայն։ Դաշնակցության օրն երեկ էր, այսօր, ու հատկապես՝ վաղը։ Գնում ենք առաջ, մեր հավատարմությունը հայտնելով մեր հողին ու մեր հայրենակցին։ Առաջիկայում կրճատվող հազարավոր աշխատողներին, պարտադիր կուտակայինի սև հետևանքները զգացող, այս օրերին մոլորյալ երիտասարդին, ասֆալտին լոկ ցուցադրության համար պառկեցվող անմեղ քաղաքացիներին (մեղավորները թող դատվեն դատարանով), ու հատկապես՝ մեր Արցախ աշխարհին ու արցախցուն պաշտպանողը էլի մենք ենք՝ Դաշնակցությունը։ Չենք խոսի խորհրդարանական ամբիոններից (այնտեղ խոսող այլեւս դժվար թե որեւէ մեկը լինի այդ թեմաներով), հազար ու մի հարթակ կա։ Երբեք մեր ձայնը չեն կարողացել լռեցնել։ Հ.Գ. 1996-ին ճիշտ այս օրը դատարանում տեր-պետրոսյանական ռեժիմի քաղաքական բիրտ ճնշումներին հակառակ, Դաշնակցությունն արդարացվեց անմիտ մեղադրանքներից։ 1997-ին, ճիշտ այս օրը հանգուցյալ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւս արդարացվեցին դատարանի դահլիճում, մնալով կալանքի տակ։ Հ.Հ.Գ. Ու ամենակարեւորը՝ 1991-ին ճիշտ այս օրը Արցախում Դաշնակցության քաղաքական հզոր ներկայության ու ազդեցության շնորհիվ, արկերի տակ արցախցին Հանրաքվեով ԱՅՈ ասաց անկախությանը։ Այն երբեք թույլ չենք տա զիջել։ Թույլ չենք տա Արցախի հարցում որեւէ զիջում»։

 

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am