Կողմնակի անձանց ներկայություն, բռնություն. «Ականատես» դիտորդական առաքելության ամփոփումը

Քվեարկության օրվա նախապատրաստման եւ բուն քվեարկության գործընթացները հիմնականում համահունչ են օրենքին․ հաղորդվել է 63 էական խախտումների մասին Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է եւ խորհրդանշական է, որ հենց այս օրը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հնարավորություն ունի ազատորեն արտահայտելու իր կամքը եւ ընտրելու իրապես ներկայացուցչական խորհրդարան։ Այս պահի դրությամբ կարող ենք եզրակացնել, որ քվեարկության նախապատրաստման եւ բուն քվեարկության գործընթացներն անցել են խաղաղ մթնոլորտում եւ Հայաստանի քաղաքացիները լիարժեք հնարավորություն են ունեցել իրացնել իրենց ընտրական իրավունքը։ «Ականատեսը» դիտորդական առաքելություն է իրականացնում 2018 թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ բոլոր մարզերում՝ առաջին անգամ՝ ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության կիրառմամբ: Այս մեթոդաբանությունը գնահատում է ընտրության օրվա գործընթացները՝ օգտագործելով ընտրական տեղամասերի թվից պատահական ներկայացուցչական ընտրանք: Վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով ընտրանքը հնարավորություն է տալիս ճշգրտորեն չափելու ընտրական օրվա գործընթացների որակը, այդ թվում՝ տեղամասերի բացումը, քվեարկությունը, փակումը եւ արդյունքների ամփոփումը երկրի ողջ տարածքում: Թեեւ դիտորդները ներկայացված չեն երկրի բոլոր ընտրական տեղամասերում՝ ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության վիճակագրական բնույթը դիտորդական առաքելությանը հնարավորություն է տալիս առավելագույնս համապարփակ ներկայացնելու ընտրական գործընթացները համապետական մակարդակով։ Նախաձեռնության շրջանակներում Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող 300 ընտրական տեղամասերը դիտարկվել են մոտ 581 դիտորդի կողմից, ինչպես նաեւ ներգրավվել են շրջիկ դիտորդներից բաղկացած 52 թիմ եւ 41 դիտորդներ 37 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Շրջիկ թիմերն ընտրության օրը այցելել են ընտրանքից դուրս գտնվող 503 ընտրատեղամաս։ Ընտրական հանձնաժողովների դիտորդները սկսել են իրենց աշխատանքը ժամը 20:00-ին։ Առաքելությանն աջակցում են Երեւանի համակարգող կենտրոնում տեղակայված 30 իրավաբան եւ 30 օպերատոր։ Հիմնական արդյունքներ Քվեարկության եւ փակման գործընթացներն ամբողջ հանրապետությունում, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ եւ եղել են օրենքին համահունչ։ Դիտորդների դիտարկումների համաձայն, տեղամասային հանձնաժողովի անդամները մեծ մասամբ հետեւել են քվեարկության համար նախատեսված ընթացակարգերին։ Տեղ են գտել քիչ թվով լուրջ խախտումներ եւ միջադեպեր։ Քվեարկության գործընթացում նկատվել են ընտրական տեղամասերի ներսում գտնվելու իրավասություն անձանց իրավունքի խոչընդոտման դեպքեր տեղամասերի 2.67%-ում (1-ից ավել դեպք)։ Ընտրատեղամասային հանձնաժողովները հիմնականում գրանցել են դիտորդների կողմից նկատված խախտումները տեղամասային գրանցամատյաններում, սակայն տեղամասերի 5.67%-ում եղել է մեկից ավել դեպք, երբ գրանցամատյանում չի գրանցել։ 17% տեղամասերում ընտրողների անվան դիմաց եղել է այլ անձի ստորագրություն (1-3 դեպք): 1.33%-ում ստորագրություն լինելու պատճառով չի թույլատրվել քվեարկել 1-3 դեպքում։ Տեղամասերում ընտրողների նույնականացման հետ կապված լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։ Տեղամասերի 24.3%-ում որոշ ընտրողների անուններ գրանցված չեն եղել սարքավորումներում՝ (1-3 չգրանցման դեպք), 4.33%-ում նկատվել է 4-10 չգրանցման դեպք, եւ 1%-ում 11-ից ավել չգրանցման դեպք։ Առանց պատշաճ նույնականացման փաստաթղթերի քվեարկություն չի նկատվել: Քվեարկության գաղտնիությունը հիմնականում հարգվել է, եւ 3.33%-ում եղել է միտումնավոր խախտում։ Տեղամասերի 21.67%-ում նկատվել է բաց քվեարկության 1-3 դեպք, 7.33%-ում՝ 4-10 դեպք, եւ 1.67%-ում՝ 11-ից ավել դեպք։ Ընտանիքով քվեարկելը շարունակում է տարածված պրակտիկա լինել։ Տեղամասերի 24.33%-ում դիտվել է 1-3, 10%-ում՝ 4-10 եւ 4%-ում՝ 11 կամ ավել ընտանիքով քվեարկության դեպքեր։ Ուղղորդված քվեարկություն դիտարկվել է տեղամասերի 6%-ում՝ (1-10 դեպք): Ընտրողին օգնություն ցուցաբերելու պատշաճ ընթացակարգի խախտումներ արձանագրվել են տեղամասերի 6%-ում (1-ից ավել)։ Տեղամասերի 2%-ը փակվել է ժամանակից շուտ, 94%-ը փակվել է ժամանակին, իսկ 4%-ը՝ 20:01-20:15-ին։ Կոպիտ խախտումներ Նախկինում ոչ էական խախտումների մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսը» ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա։ «Ականատեսը» ստացել է 63 հաղորդում քվեարկության գործընթացներին առնչվող կարեւոր միջադեպերի մասին, որոնք ներկայացված են ստորեւ․

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am