Մեծամասնությունը մերժեց Նիկոլին

Ընտրությունների ամբողջական արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց արդեն հայտնի է հաղթողը: Դա «Բոլորին դեմ եմ»պայմանական անունը կրող կուսակցությունն է: Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%, իսկ դա նշանակում է, որ «Բոլորին դեմ եմ»-ը ստացել է 51,37%: Մենք այսպիսի արդյունք կանխատեսել էինք՝նշելով, որ չմասնակցողների մեծ քանակը կվկայի այն մասին, որ հանրության մեծամասնությունը մերժում է Նիկոլ Փաշինյանին, և որ չկա այն էյֆորիան, որի մասին այդքան թմբկահարվում է: Փաշինյանի համար «ատմազկա» չի կարող լինել այն, որ ցուցակները ուռճացված են եղել կամ որ «Գազելներ» ու ընտրակաշառք չի եղել և այդ իսկ պատճառով էլ քիչ է եղել մասնակցությունը: Նախ ցուցակները այս իշխանություններն են հրապարակել ու նախկինում արձանագրված 2,5 միլիոնից ավելի ընտրողի քանակը վերահաստատվել է: «Ատմազկա» չեն նաև եղանակային պայմանները, որոնց հղում անելով են փորձում դեմքը փրկել «հեղափոխականները»: Քանակական առումով Հայաստանի բնակչության ամենապիկային սեզոնը դեկտեմբեր-հունվարն է, և եթե հիմա ավելի քիչ են մասնակցում, քան նախկինում, ապա դա կոնկրետ վերաբերմունք է, որը կոչվում է ՄԵՐԺՈՒՄ: Ինչ վերաբերում է «Գազելներին» ու ընտրակաշառքին, ապա դեռ հայտնի չէ, թե այս ընտրություններում արդյոք դրանք եղել են, թե ոչ: Բացի այդ՝ եթե մի պահ ընդունենք, որ իշխանություններն այդ ռեսուրսից չեն օգտվել, ապա կստացվի, որ հսկայական քանակի մարդիկ պարզապես նախկին 10.000 դրամն ու «Գազելով» ընտրության գնալը շատ ավելի կարևոր են համարել, քան «թավշյա» գործընթացը, ինչը յուրօրինակ գնահատական է ժողովրդի անունից խոսող Փաշինյանի մասին: Ի դեպ, տարբեր գնահատականներով ընտրություններին մասնակցողների թվաքանակը չպետք է գերազանցեր 1 միլիոնը՝ հաշվի առնելով մեր բնակչության իրական թվաքանակը: ԿԸՀ տվյալներով մասնակցել է 1.260.840 ընտրող, ինչը օրակարգից չի հանում այն հարցը, թե արդյոք կեղծ անձնագրերով ու շրջիկ խմբերով կրկնաքվեարկություն եղե՞լ է, թե՞ ոչ: Փաշինյանի թիմը մատնահետքերը ֆիքսող միասնական տեխնիկական համակարգ չի ներդրել, մինչդեռ խոստացել էին միայն դրանից հետո արտահերթ ընտրություններ անցկացնել: Չեն արել, ինչն առնվազն կասկածի տեղիք է տալիս, որ նախկինում ՀՀԿ-ի համար գործող կրկնաքվեարկության համակարգը գործել է «Իմ քայլի» օգտին: Իսկ եթե կրկնաքվեարկության երևույթ նախկինում չի եղել, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի ՀՀԿ-ից ՝ նրանց զրպարտելու համար: Եվ այսպես, ՀՀ քաղաքացիները մերժեցին ընտրություններին մասնակցող 11 ուժերին ու հատկապես «Իմ քայլին», քանզի սա ավելի շուտ ապրիլ-մայիսին տեղի ունեցածի քվեարկություն էր, քան խորհրդարանական ընտրություն: Մարդկանց մեծ մասն ընտրատեղամաս չեն գնացել, քանզի մերժել են Նիկոլին, բայց այլընտրանք չեն տեսել, որպեսզի գնան ու այդ ուժին ձայն տան: Այն զանգվածը, որը «Իմ քայլին» չընդունելով հանդերձ գնացել է ընտրության, հիմնականում իր ձայնը տվել է ՀՀԿ-ին: Ու եթե ՀՀԿ-ի ձայները չգողացվեն, ապա այդ ուժը կզբաղեցնի 2-րդ տեղը: Քիչ տոկոսով, բայց կզբաղեցնի: Եվ այսպես, ընտրությունների գլխավոր թիվն ամփոփվել է: ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ցույց է տվել «Իմ քայլի» իրական վարկանիշն ու ձևակերպել նոր ուժի ստեղծման պահանջ: «Իմ քայլի» հետհաշվարկի ժամացույցը միացված է, քանզի այս խորհրդարանը չի արտահայտում հանրության մեծամասնության տեսակետը և շատ արագ կանգնելու է լեգիտմության ճգնաժամի առաջ: 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am