Մահացել է Մաքսիմ Հակոբյանը

69 տարեկանում մահացել է   Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Վերջինս ծնվել է 1949 թ  օգոստոսի-ին  գ.  Ղափանի շրջանի Վերին Հանդ գյուղում: 1972-1973 թթ. աշխատել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ որպես էքսկավատորի մեքենավարի օգնական։ 1973-1981 թթ. աշխատել է կոմբինատում՝ լեռնային վարպետ, ապա հորատապայթեցման և էքսկավատորաբուլդոզերային տեղամասերի պետ։ 1982-1988 թթ. աշխատել է որպես կոմբինատի լեռնային արտադրամասի գլխավոր ինժեներ։ 1988-1994 թթ. - կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալ, անվտանգության տեխնիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի պետ։ 1994-1998 թթ. - աշխատել է որպես կոմբինատի գլխավոր ինժեներ։ 1998 թվականի մայիսի 7-ին նշանակվել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն։ 2003 թվականի մարտի 24-ին նշանակվել է կոմբինատի գլխավոր տնօրեն։ 2014 թվականի մայիսից կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահն է։ Մաքսիմ Հակոբյանը արժանացել էր մի շարք պարգևների՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, Անանիա Շիրակացու մեդալ (2002), Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ, 2005 թ. Միջազգային քաղաքականության ռուսական ակադեմիայի կողմից շնորհվել է դոկտորի գիտական աստիճան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտոր (2008), Քաջարան, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների, Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացի էր, 2007 թվականին ճանաչվել էր «Տարվա մարդ» («Դե-ֆակտո» ամսագրի վարկածով)։ Hayeli.am խմբագրակազմը խորին ցավակցություն է հայտնում Մաքսիմ Հակոբյանի հարազատներին:

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am