51.37%-ը մանդատ չտվեց վարչապետի պաշտոնակատարին հետայսու գործել հանուն ՀՀ-ի ու Արցախի անվտանցության

Ժողովուրդը կրկին "մերժեց" վարչապետին. Երկրում կրկին իրավիճակ է փոխվում։ Երկու ամիս առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան live-ով քաղաքացիներին կոչ արեց հավաքվել ԱԺ-ի մոտ, կես ժամվա ընթացքում հազարավոր հպարտներ հարգեցին իրենց վարչապետին ու նախանձելի արագությամբ և համախմբվածությամբ հավաքվեցին ԱԺ-ի մոտ: Այսօր կեսօրին, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կանխազգալով ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունը, կրկին live-ով դիմեց իր ժողովրդին ու խնդրեց գնալ ընտրության, հպարտները մեղմ ասած "բանի տեղ չդրեցին" ազգի ընտրյալին։ Երկրում կրկին իրավիճակ է փոխվում. ապացույցը՝ 48.63% աննախադեպ ցածր մասնակցություն է։ Իսկ սա նշանակում է՝ ժողովրդի առնվազն 51.37%-ը մանդատ չտվեց վարչապետի պաշտոնակատարին հետայսու գործել հանուն ՀՀ-ի ու Արցախի անվտանցության, բանակցել Արցախի անունից։