Ռեստորանատեր գեներալի գործերը լավ չեն. լարվել են հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս վատացել են Սերժ Սարգսյանի եւ նրա մտերիմներից համարվող գեներալ Հայկազ Բաղմանյանի հարաբերությունները: Այդ համատեքստում վատացել է նաեւ Բաղմանյանի բիզնեսների վիճակը, նրան պատկանող հաստատություններում այս օրերին խստացված ստուգումներ են: Հիշեցնենք, որ ռեստորանատեր գեներալը նաեւ գազալցակայանների եւ խեցգետնի բիզնեսների սեփականատեր է: Մամուլում բազմիցս են հրապարակումներ եղել այն մասին, որ Բաղմանյանը համարվում է բանակի ամենահարուստ բարձրաստիճան չինովնիկը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
