ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն այսօր Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19-րդ դպրոցում տեղակայված 9/49 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, այն է՝ «հիմք չկա Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ բերման ենթարկելու»։
«Պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի հիմք ունեն, թե չունեն, ինքը չի որոշում, Նիկոլ Փաշինյանն է որոշում, ուրիշ բան, որ դեռևս իրեն տեղյակ չի պահել», - ասաց նա։
Այնուհետև Դավիթ Շահնազարյանի ու լրագրողների հարցուպատասխանին միջամտեց քաղաքացիներից մեկը՝ բացականչելով «կեցցե՜ Նիկոլը»։
«Էդ որ ասում եք «կեցցե՜ Նիկոլը», երկու ց-ով ասեք, մեկ ց-ով չի կարելի», - նախ հեգնեց Շահնազարյանը, այնուհետև հավելեց,- «Տղա ջան, ես խղճում եմ քեզ»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը