«Համանման մի պատկեր էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են, որ ընտրությունների մասնակցությունը առաջին երեք ժամում ցածր է՝ ԿԸՀ-7,76%, համեմատած 2017թ. ապրիլի 2-ի ընտրության նույն ժամանակահատվածի հետ՝ 13 և ավելի տոկոս էր: Ես ավելին ասեմ` եթե էն նախորդ ընտրությունների հետ էլ համեմատեք՝ 2012, 2007 և այլն, նույնպես ցածր կլինի: Իհարկե, ոմանք իրավունք ունեն բացականչելու. «Աստված իմ, ի՞նչ է լինելու, ի՞նչ ենք անելու, որքա՞ն կարելի է...»: Իսկ ես կարծում եմ, որ առաջին անգամ իրական մասնակցության ցուցանիշներ ունենք և ունենալու ենք ամբողջ օրվա ընթացքում: Առաջին անգամ հուսալի և ոչ շինծու վիճակագրություն ենք ունենալու, սա է լինելու էտալոնը, ոչ թե նախկինում լցոնվածները: Այս անգամ մեքենաներով և չոբաններով քվեարկիչների չեն քշում տեղամասեր, փող շաղ չեն տվել տեղամասերի կողքուբոլորը ու հազիվ էլ շաղ տան, որ առնետները հավաքվեն փողի հոտի կողմը, էս անգամ աշխատողներին չեն ասել՝ կգնաք կքվեարկեք, հետո անձնագրի միջի դրոշմը վռազ կբերեք` տեսնենք, որ քվեարկել եք, չեն ասել՝ հանկարծ այս կենդանու օգտին չքվեարկեցիր՝ գործից սիկտիր կանենք, ու ահագին մարդ մնացել է աչքը դռանը, թե երբ են գալու, 10.000-նոցը դնեն դեմը, տանեն, էն բանից անեն, բերեն, ու տնից դուրս չեն գալիս: Իսկ ով ընտրություն է ուզում անել, նրանք են գնացել և ընտրել են ու գնալու են ընտրեն, դարդ չանեք: Այս խումբն ավելի շատ ջահելություն ունի իր մեջ, քան` նախորդ խումբը: Ջահելությունն էլ որպես կանոն ուշ է արթնանում, որովհետև ուշ է քնում: Համանման մի պատկեր էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր, ամբողջ ցերեկը ողբում ու կռռում էին, թե բա մասնակցությունը ցածր է, ուրեմն լեգիտիմ չէ: Այդպիսի «իրավաբաններ» էին առաջացել սեպտեմբերին: Իհարկե, ելեք գնացեք ընտրության. դուք պատմություն կերտմանն եք մասնակցում, առանց չափազանցության: Որքան էլ ընտրույթունների արդյունքները հիմնականում հայտնի են, որքան էլ ձեր սրտով լինեն կամ չլինեն այս ընտրությունները, ելեք գնացեք, քվեարկեք, հետո թոռներին պատմելու բան կունենաք, կասեք, որ դուք մասնակիցն եք եղել այս աննխադեպ, օրինական և արդար ընտրությունների: Եվ վերջապես, իմացեք, որ գործող Ընտրական օրենսգրքով չկա մասնակցության որևէ նվազագույն շեմ, որից ցածր մասնակցություն լինելու դեպքում ընտրությունները կհամարվեն չկայացած: Չկա նման բան: Այսինքն, եթե այս պահից սկսած այլևս ոչ ոք չմասնակցիր ընտրություններին, եղած մասնակցության արդյունքներով էլ ձևավորվելու է խորհրդարանը: Չմասնակցողների պատճառները, բացի վերը նկարագրվածը, կարող են բազմազան լինել, սկսած եղանակից, վերջացրած ընտրությունների և արդյունքների նկատմամբ լիակատար վստահությամբ կամ լիակատար անվստահությամբ: Ամեն դեպքում էս ընտրություններում հաղթելու է ժողովուրդը, և ոչ թե հանցագործները, չմտածեք»:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am