Գիտե՞ք՝ ինչքան եմ երազել այս օրվա մասին.Արամ Սարգսյան

« Ընտրություններին եկել եմ շատ լավ տրամադրությամբ։ Գիտե՞ք՝ ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, հանգիստ, իր կամքով գա ընտրության։ Արդար ընտրությունները միշտ գերկարևոր եմ համարել Երկրում արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչն իր տեղը կընկնի: Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ ելքը թե՛ դահլիճում է, թե՛ դրսում է: Լավ արդյունք տալու ելքը բոլորով մենք դառնալն է»,-   Արարատի մարզում քվերակություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը։ Սարգսյանը նշեց, որ միանշանակ քվեարկել է այսօրվա և ապագայի, ինչպես նաև անցյալի լավ հիշողությունները վառ պահելու և դրանք շարունակելու համար։ Արամ Սարգսյանի կարծիքով, սա իր մասնակցած բոլոր ընտրությունների քարոզարշավերից լավագույնն էր՝ քարոզարշավի մասնակցիների հավասար հնարավորությունների և այլ բոլոր առումներով։ «Միակ թերությունը, որից անընդհատ բողոքել եմ, կարճ ժամանակն էր։ Միգուցե դա մեզ համար նշանակություն ուներ, որովհետև մեր ուժը նոր ձևավորված դաշինք էր: Բայց մնացած առումներով, կարծում եմ, նրանց համար, ովքեր հանրությանն արդեն ծանոթ էին, խոչընդոտ չէր: Այդ թերությունը միայն մեզ էր վերաբերում»,- ասաց պատգամավորության թեկնածուն։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե Սարգսյանն անձամբ չարաշահումներ նկատե՞լ է քարոզարշավի ընթացքում, «քանի որ ՀՀԿ-ն քարոզարշավի ժամանակ բարձրաձայնում էր չարաշահումների մասին», Արամ պատասխանեց. «Գիտեք, ցանկացած մեկը կարող էր այդ մասին բարձրաձայնել, բացի Հանրապետականից։ Իրենք լավ կանեն՝ լռեն։ «Սիրուն չի»՝ կասեր իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը»։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am