Մոնտաժել, հանել են.ԱԱԾ տնօրենը՝ իր և վարչապետի գաղտնալսված հեռախոսազրույցի մասին

  «Գաղտնալսված խոսակցության մեջ մոնտաժվել, հանվել են այն մասերը, որոնք ձեռնտու չեն գաղտնալսողներին:Գաղտնալսման տեքստը բոլորդ լսել եք, գիտեք: Մասամբ մոնտաժված է: այսինքն մոնտաժված է այնքանով, որ այն մասերը, որ ձեռք չի տալիս գաղտնալսողին, հանված է: Այստեղ կարևոր հանգամանք կա, վարչապետն ասաց՝ ապահովիր դատարանի անկախությունը, որ ոչ մեկ դատարանի վրա ճնշում չփորձի գործադրել: Սա է եղել վարչապետի ասածը»,-  քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր և վարչապետի հեռախոսազրուցի մասին, որի գաղտնալսման ձայնագրությունը հայտնվել էր համացանցում: «Չեմ  արել որևէ բան, ինչի համար կարող եմ ամաչել:   Կա գաղտնալսում, կա իմ խոսակցությունը: Ես որևէ բան չեմ արել, որից երբևիցե կամաչեմ որպես ԱԱԾ տնօրեն, ես չեմ արել այնպիսի բան, որի համար կամաչի իմ ընտանիքը կամ ես պարզ երեսով չեմ կարող նայել հասարակության կամ ժոովրդի աչքերին: Ինչ եղել, եղել է, ես չեմ կարծում, թե սարսափելի բան կա: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»,-ասաց նա: Արթուր Վանեցյանը նշեց, իր բջջային հեռախոսը ուղարկվել է անկախ փորձագիտական մարմնի, որը իրականացրել է հեռախոսի վերածանումը: «Հատուկ ծրագրով վերականգնվել են բոլոր հավելվածների՝ viber, whatsapp և մյուս հավելվածների գրագրությունը: Անգամ իմ անձնական գրագրությունը կնոջս հետ քրեական գործերում կա: Իմ հեռախոսը հանձնվել է փորձագիտական մարմնին քննչական մարմնի պահանջով և ամբողջությամբ վերծանվել է»,- ասաց նա: «Այնպես մի գնահատեք, որ եթե հեռախոսը գաղտնալսեցին, ուրեմն ազգային անվտանգության սպառնալիք կա: Այսօրվա զարգացած տեխնիկայի պարագայում Մերկելին էլ են լսել, Չինաստանի ղեկավարին էլ են լսել, մի մասին էլ լսել են, չեն ասել: Ազգային անվտանգության սպառնալիք կլինի, եթե մեր սահմաններին անհանգիստ լինի, եթե պատերազմական գործողությունների նախապատրաստում լինի, ինչի մասին մենք չիմանանք»,-անդրադառնալով այն հարցին, որ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսումը կարող է դիտվել որպես ազգային անվտանգության սպառնալիք, նշեց Վանեցյանը:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am