Ծառուկյանը՝ ընտրություններին կաշառք բաժանելու մասին
«Որքան շատ մեզ քվեարկի ժողովուրդը, այնքան ավելի պարտավորված ենք լինելու: Որքան ժողովուրդը մեզ վստահում է, այդքան էլ ձայն կտա»,- քվարկությանը մասնակցելուց առաջ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը: Համամի՞տ եք, որ առաջին ազատ ու արդար ընտրություններ են, Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ թե ազատ, այլ իրոք մեծ փոփոխություն կա այս ընտրություններում՝ բոլոր առումներով»: Իսկ այն հարցին, թե «Բարգավաճ Հայաստանը» նախորդ ընտրություններին ընտրակաշառք բաժանե՞լ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն երբեք ընտրություններին կաշառք չի բաժանել և չի բաժանելու: Ասեմ, բոլորդ էլ իմանաք, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին 340 դեպք եղավ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին տարան բաժիններ, պահեցին, և լիարժեք որևէ բան չեղավ: Իմ ասածն այն է, որ եթե մեկը կեղծ տեղեկություններ է տալիս, դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց ոչ մեկին էլ պատասխանատվության չենթարկեցին»,-եզրափակեց Ծառուկյանը: