Մեղավոր է՝ կպատժվի, մեղավոր չէ՝ կարդարացվի. Ծառուկյանը՝ Քոչարյանի մասին

«Բոլորը օրենքի եւ արդարադատության առաջ հավասար են: Կճշտեն կսեն, մեղավոր է՝ կպատաժվի, անմեղ է՝ կարդարացվի»,- վեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողների՝ Ռ. Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ հարցին: «Կա իրավապահ մարմին, քննություն է կատարվում եւ ամեն մեկը իր քննության համար պատասխան է տալու: Կդիմեն Եվրոպական դատարան, ստեղ, ընդեղ, ասում են Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում. մեղավոր է՝ կպատժվի, մեղավոր չէ՝ կարդարացվի»: «Շատ մեծ փոփոխություն կա, վարչական ռեսուրս չկա»,- ասաց ԲՀԿ նախագահ Ծառուկյանը՝ընտրությունների մասին հարցին անդրադառնալիս: Ծառուկյանը դժգոհ է քաղաքական դեբատներից. «Ճոխ խոսալը բոլորն էլ կարող են, պետք է կուսակցությունների նախագահները ներկայացնեին՝ ինչ են արել, ինչ են անելու»։ Ծառուկյանը հերքեց տեղեկությունները, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել. «Երբեք չի եղել այդպիսի բան։ Պետք է կեղծ տեղեկություններ տարածողները պատասխանատվության ենթարկվեն»։ «Քվեներն ինչքան շատ լինեն, ինչքան ժողովուրդը մեզ վստահի, այնքան էլ պատասխանատվություն կստանձնենք»։ «Արել ենք, անում ենք, անելու ենք:մենք ուզում ենք,որ ժողովրդի համար լավ լինի»,- եզրափակեց Ծառուկյանը: