Հայաստանում մամուլի ազատությունը լուրջ վտանգի տակ է. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ, «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան մասնաճյուղի նախկին ղեկավար Աղասի Ենոքյանը News.am գործակալություն ոստիկանների այցելությունը և լրատվամիջոցին ներկայացրած պահանջը համարում է ճնշում լրատվամիջոցի նկատմամբ: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ենոքյանը հիշեց «Yerevan Today» լրատվամիջոցում կատարված խուզարկությունն ու համակարգչի առգրավումը, «Ադեկվադ» անվանումով ֆեյսբուքյան հաղորդման ներկայացուցիչների նկատմամբ Մարալիկում տեղի ունեցած հարձակումը և News.am-ի հետ կատարվածը դասեց դրանց շարքին: «Սա շատ վտանգավոր տենդենց է և իրավապահ մարմինները գնալով վերածվում են պատժիչ մարմինների: Փորձ է արվում ճնշումներ գործադրել ազատ խոսքի նկատմամբ: Ես այս շարքում կդասեմ նաև Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելը՝ քաղաքական խոսքի համար: Շատ վտանգավոր միտում է», – ասաց Ա.Ենոքյանը: Նա կարծում է, որ այս միտումը էլ ավելի վատ դրսևորումներով կշարունակվի նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, ինչը կառուցողական մոտեցում չէ: «Ես կարծում եմ, որ Հայաստանում մամուլի ազատությունը լուրջ վտանգի տակ է և անհրաժեշտ է այդ ուղղությամբ կարևոր աշխատանք տանել», – նշեց Աղասի Ենոքյանը: Քաղաքագետի համար անհասկանալի է ոստիկանության ծառայողների վարքագիծը, քանի որ նրանք կարող էին ՀՀԿ կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը ունենալ բաց ռեսուրսներից և ամենևին էլ կարիք չկար հասնել խմբագրություն: Հարցին, թե հնարավո՞ր է ոստիկաններն ուղղակի ոչ պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել, Ենոքյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե ոստիկանության բաժանմունքի ոստիկանները հանկարծ որոշեցին առանց քաղաքական պատվերի ստուգել, թե Շարմազանովի այս կամ այն ասույթը որքանով է համապատասխանում իրականությանը կամ դրա տակ ինչ փաստեր կան: Փաստերն ակնհայտ են, դրանք տարածված են ֆեյսբուքում և դրա համար կարիք չկար մտնել լրատվամիջոցի խմբագրություն»:  Նկատենք, որ նման մի դեպք տեղի էր ունեցել վերջերս նաև մեր՝ Aysor.am-ի հետ. Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այցելել էին մեր կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն, որով խնդրում էին տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը», որը համացանցում լայնորեն տարածվել էր և հեշտորեն հնարավոր էր ստանալ Youtube տեսահոսթինգից: Այսօր նույնը տեղի էր ունեցել News.am-ի խմբագրության հետ.ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը այցելել է խմբագրություն և պահանջել տրամադրել Շարմազանովին վերաբերող մի քանի հրապարակումների բովանդակությունը հաստատող ապացույցներ։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am