Ռուբեն Մելիքյան․ Իրավապաշտպանների լռությունը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ

Իրավապաշտպանների լռությունը ափսոսանք է առաջացնում, եւ այն կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը գնահատում Հայաստանի իրավապաշտպանների պասիվ դիրքորոշումը՝ կապված քաղաքական վերջին զարգացումների հետ։ Նրա խոսքերով՝ պետք է հասկանալ, թե իրավապաշտպան կազմակերպությունների եւ իրավապաշտպանների որ մասն է ղեկավարվել իրավական մշակույթի սկզբունքներով, իսկ որ մասն է այդ գործունեությունը համարել միայն այլ նպատակներին հասնելու միջոց եւ չարաշահել մարդու իրավունքների պաշտպանության գաղափարախոսությունը։ Այն հարցին, թե ինչի հետ է կապված, իր կարծիքով, իրավապաշտպանների լռությունը, Մելիքյանը պատասխանեց՝ կրկնելով, որ պետք է հասկանալ՝ ով է նրանցից իրավապաշտպանի գործունեությունը դիտարկել իր շահերից ելնելով։ «Ես մեծ ցավ եմ ապրում, որ տվյալ պահին մենք չունենք այն արդյունավետ իրավապաշտպան համակարգը, որը գործում էր երկար տարիներ եւ կարեւոր զսպիչ գործոն էր։ Եւ այսօր այդ զսպիչ գործոնը մեր երկրում բացակայում է։ Դա տխուր իրողություն է։ Սակայն, կարծում եմ, որ դաշտը երկար դատարկ չի մնա»,- ասաց նա։ Մելիքյանը կոչ արեց այս իրավիճակը կոնկրետ անձերի հետ չկապել։ «Ցանկացած գործադիր իշխանություն ձգտում է իր իրավասությունների ընդլայնմանը, եւ հենց իրավապաշտպան համակարգն է այդ զսպիչ մեղանիզմը։ Մենք տեսնում ենք իրական իրավական խնդիրներ, որոնք համապատասխան գնահատական չեն ստանում առաջին հերթին գործադիր իշխանության կողմից, երկրորդ հերթին, ինչը ավելի շատ է ափսոսանք առաջացնում, իրավապաշտպան համակարգի կողմից»,- նշեց նա։ Պատասխանելով այն հարցին,թե կարելի է արդյոք ասել, որ ինքը մտավախություն ունի, որ ընտրություններից հետո դա կհանգեցնի իշխանությունների կողմից ավտորիտարիզմի, Մելիքյանն ասաց․ «Չէի ասի մտավախություն, ավելի շուտ՝ անհանգստություն։ Այո, ես անհանգստացած եմ, որ դա կարող է տեղի ունենալ։ Բայց ես դա կապում եմ ոչ քաղաքական անձանց, այլ համակարգային դրսեւորումների հետ»։ Այն ակնարկին, թե համակարգային դրսեւորումներն այս կամ այն կերպ կապված են անձանց հետ, Մելիքյանը պատասխանեց, որ ամեն դեպքում կարեւորը ինստիտուտներն են․ «Տվյալ դեպքում պետք է լինեն հասարակական ինստիտուտներ, որոնք կհավասարակշռեն հասարակության մեծ մասի աջակցությունը ունեցող գործադիր իշխանությանը։ Երբեմն հենց գործադիր իշխանությանը այսքան ուժեղ հզոր աջակցությունը կարող է վտանգավոր լինել, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։ Իսկ մենք այժմ հակակշռի մեխանիզմ չունենք»։ Նրա կարծիքով՝ կձեւավորվեն նոր ինստիտուտներ, կուժեղացվեն գոյություն ունեցող ինստիտուտները։ «Դա կարելի է դիտարկել այն հասարակության հասունացման գործընթացի համատեքստում, որը, հուսով եմ, կբերի հասարակական ինստիտուտների ուժեղացմանը։ Ես վստահ եմ, որ հաջողության գրավականը հասարակական ուժեղ ինստիտուտների մեջ է, եւ կարծում եմ՝ կհասնենք դրան։ Շատերին թվում էր, թե այդպիսի ինստիտուտներ մենք ունենք, սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքանով են դրանք սերտորեն կապված քաղաքական կոնկրետ իրավիճակի հետ»,- ամփոփեց Մելիքյանը։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am