«Արդարության պահը… վերապահելի է»

Արթուր Հակոբյանի գրառումը. «Ինչ խոսք, ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքի, ընտրական գործընթացի որակի, հատկանիշների վերաբերյալ լիարժեք ու ամբողջական գնահատականներ հնարավոր կլինի տալ դեկտեմբերի 9-ի քվեարկությունից, ձայների հաշվարկից հետո, նաեւ ի մի բերելով ընտրության մասնակիցների, տեղական ու հատկապես միջազգային դիտորդների հայտարարությունները: Տարածված կաղապարային ձևակերպումն ամփոփված է «ազատ, արդար, թափանցիկ» արտահայտությամբ: Ու, ասենք, ամեն առանձին ընտրության դեպքում դիտարկվում է դրա համապատասխանությունը նշված բնորոշումներին: Արդեն երեկ լրահոսում նկատվեցին տեղական դիտորդներից մեկի նման բնորոշումներ, մասնավորապես, որ ընտրապայքարը «մրցակցային էր, ազատ»: Կար նաեւ «արդար» բառը: Բայց, լիարժեք օբյեկտիվորեն դիտարկելով՝ «արդար» բնորոշման վերաբերյալ արդեն հիմա, ավելին՝ դեռ թեկնածուների գրանցման ավարտի պահից կան վերապահումներ: Մենք, համենայն դեպս, տեսնում ենք առաջիկա ընտրությունների հետ կապված «արդար» բնորոշումը կիրառելու որոշակի վերապահումներ: Նման մոտեցման առիթներից մեկը, իհարկե, արտահերթ ընտրություններն անպայման այս տարվա ընթացքում անցկացնելու կամ դրա անցկացման ժամկետը հնարավորինս «առաջ բերելուն» է վերաբերում: Ու, դրանով պայմանավորված՝ նախընտրական բոլոր գործընթացները արագացնելու, դրանց համար նախատեսված ժամկետները սեղմելու մասին է խոսքը: Կարելի է ասել, որ ընտրության բոլոր 11 մասնակիցների համար նույն պայմաններն էին, նույն ժամկետները, բոլորն էլ արտահայտվելու հնարավորություն ունեցան, եւ էլի՝ նման բաներ: Այո, դա այդպես է՝ գրանցված բոլոր 11 ուժերի վրա նույն ժամկետներն էին տարածվում, իհարկե, եւ՝ այո, բոլորը ամեն դեպքում արտահայտվելու հնարավորություն ունեցան: Ընտրություններից հետո կարելի է ամփոփել, թե ով որքան եթերաժամանակ կամ նախընտրական «մակերես» ունեցավ: Իսկ ի՞նչ ասել մյուս ուժերի եւ կուսակցությունների դեպքում, որոնք հայտարարեցին արտահերթ ընտրություններին չմասնակցելու մասին: Եվ այդ՝ չմասնակցողների քանակական կազմն էլ պակաս տպավորիչ չէ: Խոսքը մոտ մեկ տասնյակ, եթե ոչ ավելի կուսակցույթունների մասին է: Այնպիսի ուժերի, ինչպես ասենք՝ ՀԱԿ-ը, ԱԺՄ-ն, ՀԴԿ-ն, «Երկիր ծիրանին», «Ժառանգությունը», Հայկոմկուսը… Նկատենք, որ բոլոր այս ուժերը ժամանակին ներկայացված եղել են խորհրդարանում: Թերեւս բացի ՀԴԿ-ից ու «Երկիր ծիրանիից», մյուսներն այնպիսի ներկայացվածություն են ունեցել տարբեր գումարման խորհրդարաններում, որ հանդես են եկել իրենց կուսակցական խմբակցություններով: Հասկանալի է, որ ժամանակները փոխվում են, տրամադրությունները, հասարակության վերաբերմունքը եւ այդպես շարունակ: Այսինքն՝ ինչ-որ անխախտ կանոն չէ, որ մի ուժ եղել է խորհրդարանական, ուրեմն միշտ էլ լինելու է: Ոչ, իհարկե: Բայց «հումորն» այն է, որ բոլոր այս կուսակցությունները կան, գոյություն ունեն, ոչ մեկը լուծարված չէ: Ավելին՝ այդ կուսակցությունների առաջին դեմքերն էլ կան, նրանցից մի քանիսը բավական ակտիվ են, մյուսները միգուցե՝ ոչ այնքան: Իսկ փաստն այն է, որ այս բոլոր ուժերը որոշեցին չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: Մյուս վատ հանգամանքն էլ այն է, որ թվարկված ու չթվարկված չմասնակցող կուսակցությունների մի մասը հայտարարեց, որ իրենց այդ որոշումը պայմանավորված է արտահերթ ընտրությունների ժամկետը «առաջ բերելով», գործընթացն արագացնելով:

Ի դեպ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ, հնարավոր է, կուսակցություն ձեւավորեր եւ մասնակցեր, եթե ժամանակ ունենար: Ի վերջո, նա էլ հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների ժամկետը նկատի ունենալով՝ պարզապես չի հասցնի մասնակցել: Դա էլ՝ իր հերթին: Վերը հիշատակված կուսակցությունները, իհարկե, այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժերը չեն, անկախ նրանից, թե իրենք կամ իրենց լիդերները տարբեր ժամանակներում ինչպիսի աջակցություն կամ ազդեցություն են ունեցել: Բայց այնպես էլ չէ, թե այդ բոլոր ուժերը չունեն իրենց համակիրները, կողմնակիցները, ընտրազանգվածը, ի վերջո: Բնական է, որ ընտրազանգվածի ներկայացուցիչները կվերակողմնորոշվեն ու ընտրություն կկատարեն մասնակիցներից մեկնումեկի օգտին, եթե գնան ընտրության: Բայց տվյալ դեպքում մեր ընկալմամբ էականն այն է, որ մի ամբողջ շարք քաղաքական կազմակերպություններ չեն մասնակցում ու չեն կարողացել մասնակցել այս արտահերթ ընտրություններին՝ դրանց անցկացման ժամկետն «առաջ բերելու» պատճառով: Ու հենց այդ իրողությունից ելնելով է, որ կոնկրետ վերապահում ունենք առաջիկա ընտրությունները որպես «արդար» բնորոշելուն: Ավելին: Չի կարելի բացառել, որ ձեւավորվելիք խորհրդարանը քաղաքականապես լինի միատարր: Իսկ դա արդեն հուշում է, որ առաջիկա ժամանակահատվածում շատ հնարավոր է, որ հիմնական քաղաքական բանավեճը, առհասարակ՝ մտքերը, առաջարկությունները, լուծումների ձեւակերպումները խմորվեն առավելապես արտախորհրդարանական միջավայրում: Քաղաքական կյանք ասվածն էլ, այդ դեպքում, կծավալվի առավելապես խորհրդարանից դուրս: Ի վերջո, ընտրություններով ամեն ինչ չի վերջանում, չմասնակցող կուսակցություններն էլ ասպարեզից հեռանալու մասին կարծես չեն հայտարարել, էլ չենք ասում, որ առաջիկայում կարող են նոր կուսակցություններ էլ ձեւավորվել, որոնք, ինքնաբերաբար, կլինեն արտախորհրդարանական ուժեր: Կա մի սրամիտ ձեւակերպում. քվեարկությունից հետո սկսվում է հաջորդ ընտրությունների պայքարը: — Հրապարակվել է «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում»:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am