Քոչարյանի կալանավորումը ցնցումների կտանի․ով է հաջորդը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը. սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի: Հիշեցնենք, որ դատարանը մի քանի օր քննում էր պաշտպանների բողոքը:Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Ինչեւէ, ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու որոշումը կարծում ենք՝ կայացվել է նոյեմբերի 26-ին, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց համաերեւանյան քայլերթ անցկացնել, բայց այն ավարտվեց խայտառակությամբ ու պարզ դարձավ, որ էյֆորիան տեղի է տվել, Փաշինյանի  հետ քայլել պատրաստ են 100-200 մարդ՝ ներառյալ թիմակիցները։ Ավելին, թավշյա իշխանափոխությունից հետո հասարակության լյումպեն հատվածը սպասում էր նման որոշում եւ այս որոշումը մի լրացուցիչ ազդակ կլինի, որ մարդիկ գնան քվեարկության եւ իրենց ձայնը տան «Իմ քայլը» դաշինքին, ոգեւորությամբ, որ Նիկոլ Փաշինյանի թուրը աջուձախ կտրում է, որ նա մոլոր «թալանչիներին» ու «հանցագործներին» բանտ է նստեցնում։ Այլ հարց է, որ կալանավորվածները հետագայում ազատ են արձակվում՝ գրավով կամ փաստերի անբավարարության հիմքով։ Քոչարյանի դեպքում նույնպես կարելի է կանխատեսել, որ որոշ ժամանակ անց նրա խափանման միջոցը կփոխեն։ Մի քանի ամիս շարունակ ոչ միայն երկրորդ , այլեւ անկախ փորձագետներ բարձրաձայնում են , որ «գործմ» այս անհիմն է եւ թույլ փաստերով։ Սրան գումարած երկու օր առաջ հերթական գաղտնալսման ձայնագրությունը, որից պարզ է դառնում՝ Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության ուժայինների ՝ դատարանների ու դատավորների վրա ունեցած ազդեցության, չենք խուսափի ասել՝ ճնշումների մասին։ Եւ, ի վերջո, հանաք բան չէ նախկին նախագահ կալանավորելը, դրա համար ծանրակշիռ փաստեր են հարկավոր, ինչը գոնե այս ամիսների ընթացում չմատուցված հանրության լայն շերտերին։ Եւ այս կտրվածքում Քոչարյանի կալանավորումը միջազգային հանրության կողմից չի կարող միանշանակ ընկալվել եւ ճնշումները իշխանության վրա անխուսափելի է լինելու,քանի որ ընդգծված քաղաքական հաշվարկներ կան հիմքում։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու խնդիր ունի բռնել-փակելու օպերացիաների շքերթ չբեմադրելը կարող էր իր համար ճակատագրական դեր խաղալ։ Մյուս կողմից Քոչարյանին «վերցնելն» էլ ցնցումների հիմք դառնալու, որոնցից մեկի մասին հիշատակեցինք՝ միջազգային հանրության ճնշում։ Սակայն Հայաստանի ներսում դա նույնպես շղթայական գործընթացների հիմք է հանդիսանալու։ Ավելի ճիշտ, եթե իսկապես այս կալանավորումը քաղաքական դրդապատճառներով չէ, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է անցնի հաջորդ քայլերին, որն է՝ սրանից բխող գործողություններ։ Եթե Քոչարյանը Մարտի 1-ի գործող մեղավոր է, ապա դրա փաստացի շահառուն՝ Սերժ Սարգսյանը նույնպես պետք է հայտնի մեղադրյալի գործով, այլապես կասկածներ կառաջանան ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի թիմերում, այլեւ հանրության շրջանում, իսկ եթե Սերժ Սարգսյանին գործը հասնի, ապա այն չպետք է շրջանցի նաեւ առաջին նախագահին՝ որպես այդ ամենի «կազմակերպիչ», կասկած չկա, որ նույն «հիմնավորմամբ» կարելի է բանտ տանել նախկին երեք նախագահներին, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, ապա նույնիսկ չարժե պատկերացնել։ Իսկ եթե ոչ, ապա բոլորիս է հայտնի, թե ինչ է լինում պսեւդոհեղափոխականների վերջը։ Անի Սահակյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am