Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել

Երեւանի Տարաս Շեւչենկոյի անվան №42 դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանը XI դասարանի աշակերտներին կոչ է արել մասնակցել ԼԳՏԲ համայնքի աջակցության ակցիային: Այս մասին այսօր ասուլիսին հայտնեց տվյալ դպրոցի աշակերտներից մեկի ծնող, բժիշկ թերապեւտ Լամարա Մանուկյանը:Այս մասին գրում է med.news.am-ը: «Ես անընդունելի եմ համարում նման հանգամանքը, հաշվի առնելով այն, որ դեռահասային տարքիում երեխաների մոտ սեռական կողմնորոշման մասին պատկերացումը հստակ ձեւավորված չէ: Նրա խոսքով, ուսուցչուհին նաեւ դաժանաբար ծաղրել է աշակերտներին, վիրավորել եւ անգամ ֆիզիկական բռնություն կիրառել: «Ես այս փաստն ապացուցող ձայնագրություններ ունեմ: Դրանք բոլորը փոխանցվել են ոստիկանությանը: Նախաքննությունն արդեն ավարտվել է», - ասաց Մանուկյանը: Նա, մասնավորապես տեղեկացրեց, որ Հովհաննիսյանը հրապարակավ խոսատցել է ծեծել բարձր դասարաների աշակերտուհիներին, դեռահասներին վիրավորական նկատողությունների միջոցով ստորացրել է (օրինակ՝ նրանց, ովքեր ավելորդ քաշ ունեին, խոստացել է նրանց փորից բռնցքամարտի տանձիկ սարքել ): Բացի այդ, հարվածելուց առաջ նա մատանու քարը հակառակ կողմով շրջել է, որպեսզի ավելի ուժեղ ցավ պատճառի: Նա նաեւ սկսել է հնչեցնել լավ գնահատականների գները. Օրինակ՝ 8 գնահատականը ուսուցչուհին 80 հազար դրամ է գնահատել: Հովհաննիսյանի վարքի պատճառները բժիշկ թերապեւտը բացատրում է դպրոցում լարված իրավիճակով, որի պատճառոը ներկայիս տնօրենի դեմ բողոքի ակցիաներն էին: «Տնօրենին աջակցող եւ հակառակը՝ չաջակցող ուսուցիչների միջեւ միջանձնային պայքար է գնում եւ դրանից տուժում են երեխաները: Իմ որդու դասարանում հիմնականում աջակցում են տնօրենին եւ դասղեկին, ինչի պատճառով էլ ուսուցչուհին սկսել է նրանց վրա զայրանալ», - ասաց նա: Ծնողների բողոքներից հետո, Հովհաննիսյանը այլեւս այդ դասարանին չի դասավանդում, սակայն շարունակում է աշխատել դպրոցում: «Դպրոցի տնօրենի եւ ոստիկանների հետ զրույցում նա ամեն ինչ հերքում է: Մեր ցանկությունն է հասարակության ուշադրությունը հրավիրել աշակերտների դեմ հոգեբանական եւ ֆիզիկական բռնության փաստերին», - ընդգծեց նա: Հոգեբան Տաթեւիկ Նահապաետյանն իր հերթին ասաց, որ դեռահասների վրա նման ճնշումը, ծաղրը կարող է էական հետեւանքներ ունենալ նրանց հոգեկանի վրա՝ ինքնասպանության մտքեր եւ լուրջ հոգեբանական խնդիրներ առաջացնելով: «Դրա արդյուքնում դեռահասը կարող է պարփակվել եւ դադարել հավատալ իր ուժերին եւ իրեն», - ասաց նա:

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am