«Ոգևորիչ է, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ ». Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին. Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր իտալացի գործընկերներին և գործող նախագահ, նախարար Միլանեսին տարվա ընթացքում Կազմակերպությունում ցուցաբերած հմուտ առաջնորդության համար: Պարոն նախագահ, Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: Մայիսին Հայաստանում թավշյա խաղաղ հեղափոխության հաղթանակն ի ցույց դրեց հայ հասարակության վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և օրենքի գերակայության,  ժողովրդավարության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների և առաջընթացի ապահովման հարցում: Հայաստանում հանրային բողոքներն ցուցադրեցին մեր հասարակության և հասարակական կառույցների, քաղաքացիական հասարակության կարողությունը և դրանց՝ քաղաքական հասունության և իրավագիտակցության համեմատաբար առավել բարձր մակարդակի զարգանալը: Առանձնապես կարևոր նշանակություն ունի կանանց և երիտասարդության ընդգծված դերը, որոնք կանգնած էին հեղափոխության առաջնագծում: Երեք օրից մեզ մոտ կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երաշխավորվելու է հայ ժողովրդի՝ իսկապես ազատ ընտրություն անցկացնելը: Սա մեր հստակ և անշեղ քաղաքական  կամքն է: Մեր հանձնառություններին համապատասխան և ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը հրավիրել է համապատասխան միջազգային կազմակերպություններին՝ ներառյալ ԺՀՄԻԳ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին ընտրությունների որպես դիտորդ մասնակցելու համար: Պարոն նախագահ, Երեսուն տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի ելավ սկսելու մեր նոր պայքարն ընդդեմ պատմական անարդարության և հանուն ինքնորոշման, մարդկային արժանապատվության և ազատության: Մարդու հիմնարար այս իրավունքների մերժումը և նրանց խաղաղ նկրտումների դեմ ուժի կիրառումը հակամարտության սկզբնապատճառն է: Կենսական սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքին և անվտանգությանը ընկած է հակամարտության հիմքում: Երեք տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաստատակամ է արժանապատվորեն կառուցելու իր կյանքն ու հաստատությունները՝ հակադարձելով Ադրբեջանի կողմից իրականացվող դաժանություններին, բռնությանը և ագրեսիային: Ադրբեջանի կողմից որդեգրած բռնության քաղաքականության շարունակումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը միայն երկարաձգում են խնդրի կարգավորումը՝ նոր տառապանքներ ստեղծելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Զենքի սպառնալիքի ներքո օգուտներ քաղելու պատրանքները դատապարտված են ձախողման: Հայաստանի նոր կառավարությունը վճռականորեն վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը չի ազդել խաղաղ գործընթացի վրա, և նախորդ յոթ ամիսների ընթացքում մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել հանդիպումների և քննարկումների մեջ: Սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպման ընթացքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ իրավիճակի սրման վտանգների նվազեցման, հրադադարի ամրապնդման և կողմերի միջև օպերատիվ կապի հաստատման վերաբերյալ: Երեկ վեց ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, և մենք համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկանք: Անշուշտ ոգևորիչ է, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ: Այն վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Խաղաղությանը նպաստող միջավայրն էական նշանակություն ունի բանակցային գործընթացի համար: Այս առնչությամբ նշանակալի ներդրում կլինի Դուշանբեի համաձայնությունների, ինչպես նաև վստահության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Հակամարտության բոլոր կողմերի ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված իրական ջանքերը և ռազմատենչ հռետորաբանությունից ու ատելության քարոզից հրաժարվելը նույնքան կարևոր է: Անհրաժեշտ է, որ վտանգի նվազեցման միջոցներն ուժեղ աջակցության արժանանան ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների կողմից։ Հարձակվողական զենքերի վաճառքը և մատակարարումը նպաստում են ուժի և դրա սպառնալիքի կիրառմանը։ Բոլոր ներգրավված անդամ պետությունները պետք է վերանայեն իրենց այս գործելաոճը։ Այն, ինչ ոմանք ներկայացնում են որպես գործարք, մեր ժողովրդի համար մահացու զենք է: Հակամարտության, և հետևաբար դրա հանգուցալուծման առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունն է: Պարոն նախագահ, Երեք օրից՝ դեկտեմբերի 9-ին, աշխարհը կնշի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Այս տարվա մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց ցեղասպանության կանխարգելման մասին Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը: 2015թ. մեր նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Պարոն նախագահ, Մենք Կիպրոսի պատվիրակության հետ համատեղ նախաձեռնել ենք Կոնվենցիայի 70-ամյակին նվիրված Հռչակագիր և լիահույս ենք, որ ԵԱՀԿ-ի այս մարմնին դեռևս հնարավորություն կընձեռվի արտահայտելու իր վճռականությունն՝ ի աջակցություն այս Կոնվենցիայի, որն արդիական է, քան երբևէ: Պարոն նախագահ, Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ ողջունել Սլովակիային գալիք նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել ամենայն հաջողություն և հայտնել մեր աջակցությունը: Շնորհակալություն:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am