«Եթե սփյուռքը մեծ չլիներ, կարելի էր աչք փակել ու մյուս խնդիրներին ուշադրություն դարձնել». Դանիել Իոաննիսյան

Արտերկրում ՀՀ դեսպանություններում ընտրատեղամասերի կազմակերպման կարգը 2008 թվականից ի վեր չի գործում, և օտար ափերում գտնվող ՀՀ շարքային քաղաքացիները հնարավորություն չունեն մասնակցելու Հայաստանում անցկացվող ընտրություններին: Նման իրավունք ԸՕ-ով տրված է միայն սահմանափակ թվով մարդկանց՝ դիվանագիտական և որոշ այլ կարգի ծառայություն իրականացնողներին և նրանց ընտանիքների անդամներին: Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ 10 տարի առաջ քվեարկության այդ կարգը հանվեց, որովհետև արտերկրում իշխանություններին չէին քվեարկում: «Թեև տոկոսը մեծ չէր, բայց դրանից երևում էր, որ իշխանությունը սփյուռքի աջակցությունը չունի»,- ասաց Դ. Իոաննիսյանը: Ըստ նրա, երբ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովում իրենք քննարկում էին արտերկրում գտնվող քաղաքացիների քվեարկության հարցը, մի քանի լուրջ խնդիր կար, որոնց լուծումը չի գտնվել, և այդ մասով փոփոխություններ չէին նախատեսվել. «Առաջինը՝ հյուպատոսական հաշվառման կարգը շատ թերի է, ու մարդիկ, որպես կանոն, հյուպատոսական հաշվառման չեն կանգնում ու, թեև գտնվում են արտերկրում, բայց հաշվառված են ՀՀ-ում: Դա հեշտ լուծվող է, քանի որ դեռ նախորդ իշխանությունների օրոք սկսվել է հյուպատոսական հաշվառման մեխանիզմի ներդրումը, և արդեն ժամանակի ընթացքում այդ խնդիրը կլուծվի: Հաջորդը վերաբերում է օրինականության վերահսկմանը, որն ամենալուրջ հարցն է: Խոսքը միայն տեղամասում օրինականությանը մասին չէ, քանի որ, եթե դեսպանատուն կամ հյուպատոսարան է, ապա այնտեղ գործում է ՀՀ օրենսդրությունը, և մտավախություն չկա, բայց  ընտրությունը միայն տեղամասում չէ, նաև դրսում է: Եվ այս առումով խնդիրները շատ են: ՀՀ-ում ոստիկանությունը կարող է պայքարել դրսում ընտրակաշառքի բաժանման դեմ, բայց արտերկրում ոչինչ չի կարելի անել»: Դ. Իոաննիսյանը նշեց, որ քարոզչության հավասար պայմանների ապահովման առումով գործնականում մեխանիզմներ չկան, և այս խնդրի մեջ մտնում է նաև հնարավոր օտարերկրյա ներազդումը ընտրությունների վրա, այսինքն՝ ինչ-որ երկրի իշխանություն որոշում է կիրառել տարբեր ապօրինի մեխանիզմներ, որպեսզի այնտեղի ՀՀ քաղաքացիները քվեարկեն ՀՀ-ում X կամ Y կուսակցության օգտին, որը խոստանում է այդ երկրի շահերին համապատասխան քաղաքական կուրս իրականացնել: Այս դեպքում, նրա խոսքով, ՀՀ իրավապահ համակարգը չի կարող ոչինչ անել. «Տարբեր երկրներում հաստատ հարյուր-հազարավոր ՀՀ քաղաքացիներ կան: Ենթադրենք՝ այդ մարդկանց վրա տվյալ երկրի իշխանությունները ճնշում գործադրեն այս կամ այն ուժին քվեարկելու համար, և տվյալ ուժը 10-15 % ավելի  մանդատ կստանա, և ՀՀ իրավապահ համակարգը ոչինչ չի կարող անել: Եթե սփյուռքը մեծ չլիներ, կարելի էր աչք փակել ու մյուս խնդիրներին ուշադրություն դարձնել, բայց քանի որ ՀՀ քաղաքացիներով սփյուռք կա այնպիսի երկրներում, որոնք ժողովրդավարության արժեքները չեն կիսում, դա ռիսկ է»: Մյուս խնդիրը, Դ. Իոաննիսյանի կարծիքով, գաղափարական է. «ՀՀ իշխանությունները որոշում են ՀՀ-ում գտնվող մարդկանց ապագան և օգտագործում են ՀՀ-ում գտնվող քաղաքացիների ռեսուրսը, այսինքն՝ մենք ենք հարկ վճարում, և հարց է առաջանում, թե ինչու պետք է արտերկրում գտնվող մարդիկ, որոնք այստեղ հարկ չեն վճարում, և ում վրա ՀՀ իշխանությունների որոշումները չեն տարածվում, ինչու պետք է որոշեն, թե ով պետք է լինի իշխանություն»:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am