Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի, հազարավոր մարդկանց առաջ հանդես գալով, հայտարարեց, որ հայրենի դատական համակարգն իր բռի մեջ է՝ «ինչի, Հայաստանում դատավոր կա՞, որ կարա իմ ասածին ասի՝ չէ, էդ ո՞ւր ա էդ դատավորը, ուզում եմ տենամ», նույնիսկ քաղաքական դալտոնիկների համար ակնհայտ դարձավ այն, ինչը մինչ այդ էլ տեսանելի էր տեսողության հետ խնդիրներ չունեցող ամեն մեկի համար. Նոր Հայաստանում իշխանությունների տարանջատման եւ դատական իշխանության անկախության մասին այլեւս կարելի է մոռանալ։ Երբ հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը նախընտրական այս թոհուբոհում «հրատապության կարգով» ձեռնամուխ է եղել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու օրինականության «վերաքննությանը» (հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Վճռաբեկ դատարանը մասամբ բավարարել էր գլխավոր դատախազի բողոքը եւ գործը վերադարձրել Վերաքննիչ դատարան՝ լրացուցիչ քննության), դժվար չէր կռահել, որ Վերաքննիչն «ուզի-չուզի»՝ դակելու է առաջին դեմքի մակարդակով կայացված քաղաքական որոշումը։ Այսինքն՝ սրբագրելու է հանրապետության երկրորդ նախագահին սահմանադրական անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելու դատական ակտը, որ ընդունել էր նույն Վերաքննիչ դատարանը՝ երեւի թե լուրջ ընդունելով ոմանց ճառերը զանգովի արդարադատության արատավոր պրակտիկան պատմության աղբանոց նետելու մասին։ Գլխավոր դատախազը՝ Փաշինյանի թույլտվությամբ իր բարձր պաշտոնում վերահաստատված Արթուր Դավթյանը, մեղադրողների 6 հոգանոց «բրիգադով» իզուր չէր օրեր շարունակ կաշվից դուրս գալիս՝ «հիմնավորելով» ու «վերահիմնավորելով» Քոչարյանին անպայման «փակելու» կենսական անհրաժեշտությունը։ Անգամ այն պարագայում, երբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ի՛նքն էր խոստովանել, որ երկրորդ նախագահը երբեք չի փորձել թաքնվել քննությունն իրականացնող մարմնից։ Միակ փաստարկը, որ բերեց անպայման կալանավորելու հրահանգը սրբորեն ի կատար ածելու օգտին, այն էր, թե լրատվամիջոցներին հարցազրույցներ տալով՝ Քոչարյանն իբր խոչընդոտում է գործի «բացահայտմանը», ինչը առնվազն ծիծաղելի է։ Նախընտրական լրահոսում հայտնված հերթական սկանդալային բացահայտումը՝ վարչապետ-ԱԱԾ ղեկավար-ՀՔԾ տրոյկայի շրջանակներում ընթացող «իրավական քննարկումների» երկրորդ մասը, ավելորդ անգամ ցույց տվեց, թե ում կողմից եւ ինչպես է կայացվել երկրորդ նախագահին փակի տակ առնելու որոշումը։ Սա այն դեպքն է, երբ մեկնաբանություններն իսկապես ավելորդ են։ Եթե նախկին իշխանությունների օրոք ընդդիմադիրներն ընդամենը ենթադրությունների մակարդակով էին ծանրումեծ դատողություններ անում դատարանների ոչ ազատ եւ ոչ անկախ լինելու մասին, հիմա դա այլեւս անհերքելի փաստերով ապացուցված դառը իրականություն է։ Վերաքննիչ դատարանում խաղարկված քաղաքական շոուի եզրափակիչ ակտը՝ երկրորդ նախագահին երկրորդ անգամ կալանավորելու որոշումը դեկտեմբերի 7-ին հրապարակելու փաստն ինքնին խոսում է իր փոխարեն։ Մնում է երկրորդել ժողվարչապետին եւ ասել. ինչի, Հայաստանում դատավոր կա՞, որ էս «նեղ մաջալին»՝ քարոզարշավի վերջին օրը, չհաստատի առաջին ատյանի դատարանի «ազատ, արդար եւ թափանցիկ» որոշումը՝ Էդ ո՞վ է առյուծի սիրտ կերել, որ իր վրա նման պատասխանատվություն վերցնի»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am