Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը Հայաստանի համար խայտառակություն է․ Կոնստանտին Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշմանը։ TV5-ի հետ հեռախոսազրույցում Զատուլինն ասել է․ «Մեկ շաբաթ առաջ, երբ ես Հայաստանում էի, և դրանից առաջ էլ, գիտեի, որ գործող իշխանությունը տասը տարվա վաղեմության իրադարձությունների հետ կապված պահանջներ է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին։ Դա ոչ մի կերպ հիմք չի հանդիսանում, որ մենք Ռուսաստանում փոխենք մեր տեսակետը Հայաստանի երկրորդ նախագահի վերաբերյալ։ Անձամբ ես ինձ համար պատիվ եմ համարում երկար տարիների՝ 1993 թվականից հաստատված ծանոթությունը Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես հիշում եմ նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում, հիշում եմ, թե ինչպես էր նա 1994 թվականին մասնակցում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցով Պետդումայում առաջին և միակ խորհրդարանական լսումներին։ Ես, անկասկած, չեմ միջամտում ո՛չ նախընտրական պայքարին, ո՛չ էլ ներքին գործերին, ավելին, որքանով տեղյակ եմ, ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն էլ ոչ մի կերպ չի մասնակցել և չի մասնակցում նախընտրական քարոզչությանը, սակայն ես Հայաստանի համար խայտառակություն եմ համարում այն, որ այս տարվա գարնանը եկած իշխանությունը հաշիվներ է մաքրում և վրեժխնդիր լինում մի մարդուց, ով մեծ արժանիքներ ունի և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի առջև։ Ցանկացած նախագահի գործունեություն զերծ չէ քննադատությունից։ Որքանով տեղյակ եմ, Հայաստանի սահմանադրությամբ՝ առաջինով էլ, երկրորդով էլ, երրորդով էլ, նախագահը ցանկացած հետապնդումից անձեռնմխելիություն ունի։ Անշուշտ, ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային դատական ատյանների գործն է գնահատելը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործում խախտվե՞լ են արդյոք նրա սահմանադրական արտոնությունները, սակայն զուտ մարդկայնորեն կարող եմ ասել, որ այս իրադարձությունը չի կարող խոր հիասթափություն չառաջացնել այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» առաջնորդներից, որոնք քաղաքական պայքարի այլ միջոցներ չգտան, բացի հաշիվներ մաքրելու փորձից և ուշացած վրեժխնդրությունից։ Դա նվաստացնում է Հայաստանին, և անկասկած, միջազգային առումով հավելյալ հեղինակություն չի ստեղծում։ Իմ կարծիքով, այսօրվա կամ երեկվա վարկանիշներն անցողիկ են, իսկ հիշողությունը, թե ինչպես Հայաստանի պատմության մի ժամանակաշրջանում որոշեցին «հարցերը լուծել» մի մարդու հետ, ով ինչ-որ կերպ ներկայիս իշխանությունների քաղաքական հակառակորդը դարձավ, անկասկած, պատմական կլինի, և այն ոչ մի կերպ չես ջնջի։ Իհարկե, իմ գործը խորհուրդ տալն է, բայց ես կմրցեի ոչ թե կալանքներով, այլ տարբեր բարեփոխումներով, որոնք ունակ են դրական փոփոխություններ բերել հայ ժողովրդին, բարձրացնել նրա բարեկեցությունը և այլն։ «Վհուկների որսը», և «ժողովրդի թշնամիների» նկատմամբ հետապնդումները բավական մեծ վնասներ են պատճառել իմ երկրին՝ Խորհրդային Միությանը, և մինչև այժմ դրանք սերունդների հիշողության մեջ դրոշմված են որպես պատմության մութ էջ։ Չէի ցանկանա, որ Հայաստանը, որը 1991 թվականին իր պետականության նոր էջը բացեց, անցնի այն ամենի միջով, ինչով անցել են բոլորը 30-ական թվականներին»։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am