Փաշինյանը տեղի՞ է տվել Լուկաշենկոյի ճնշումներին

Հայաստանի իշխանությունները վերջին օրերին զբաղված են հերքումներով: Հերքում են Ուշակովին, Զախարովային, Պուտինին ու Լուկաշենկոյին: Հերթի մեջ են Նազարբաևը և Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Վերջինս գոհունակություն է հայտնել, որ հաջողվել է Երևանի հետ հայտարարություն համաձայնեցնել ու հունվարից ինտենսիվանալու են Ղարաբաղի հարցով բանակցությունները (բա ասում էիք, թե իբր Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով չե՞նք բանակցում): Թե ինչ է նշանակում Մամեդյարովի գոհունակությունը, կարելի է գլխի ընկնել: Ինչևէ: Հայկական կողմի ամեն մի հերքումը մեծ կամ փոքր դիվանագիտական սկանդալ է: Թեման ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել-չնշանակելն է: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բազմիցս խոստացել են, որ հասնելու են այն բանին, որ Յուրի Խաչատուրովից հետո այդ պոստը մնալու է Հայաստանին մինչև կազմակերպության կանոնադրությամբ քարտուղարի համար նախատեսված ամբողջական ժամկետը, այսինքն՝ մինչև 2020 թվականը: Խոստացել են, բայց չի ստացվում, քանզի պաշտոնական Երևանի կոպիտ սխալից օգտվել ու խաղի մեջ է մտել Բաքուն, որը Մինսկի ու Աստանայի ձեռքերով նախ առևտուր է անում Մոսկվայի հետ ու բացի այդ՝ Երևանին ՀԱՊԿ-ում դարձնում է յուրայինների մեջ օտար: Որքան էլ Փաշինյանը փորձի հիմա ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է, միևնույն է, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը չի կարողանալու պահել դիրքը: Առավելագույնը, որին կարող է հասնել հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում այն է, որ այդ պաշտոնում մնա ՌԴ ներկայացուցիչը, ով այժմ ժամանակավոր պաշտոնակատար է: Դա հասկանում է նաև Փաշինյանի թիմը, ու որպեսզի հիմա դեմքները փրկեն, հայտարարում են, թե բա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չորրորդական է, իսկ կարևորը՝ փոխադարձ պարտավորություններն են: Եթե մի պահ ընդունենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չորրորդական է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ էին այդ դեպքում հայտարարում, թե Հայաստանի համար անպայման պահելու են այդ պաշտոնը և ինչո՞ւ են մյուս պետությունները պայքարում այդ պաշտոնի համար: Չորրորդական հարցի կռի՞վ է գնում: «Սա չորրորդական պաշտոն է» ձևակերպումն իրականում դեմքը փրկելու փորձ է: Ակնհայտ է, որ Երևանը միայն հետին թվով է հասկացել իր սխալը ու հիմա ուղիներ է փնտրում սխալի տակից դուրս գալու և հպարտ քաղաքացիների մոտ «դուխով» երևալու համար: Արդյունքում առաջանում են այն մեծ ու փոքր սկանդալները, որոնց մասին նշվեց վերևում: Դատելով ամենից՝ Փաշինյանը տեղի է տվել Լուկաշենկոյի ճնշումներին ու համաձայնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դերում տեսնել Բելառուսի ներկայացուցչին, բայց թերևս խնդրել է այդ որոշումը հրապարակայնացնել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: Փաշինյանն, ի դեպ, սկսել է այդ պոստի հանձնման գործընթացի քարոզչական մասի իրականացումը: «Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,-Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, Լուկաշենկոն «նագլիաբար» հրապարակայնացրել է իրենց ներքին խոսակցությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հանձնել Բելառուսին: Փաշինյանին այլ բան չէր մնում, քան իր խոսնակի միջոցով հերքել, որ նման բան չկա (ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն էլ է հերքել), բայց դե հերքելով մինչև ո՞ւր պետք է հասնենք: Եթե հերքումների մեջ ես հայտնվում, ապա խնդիրը նախևառաջ քո մեջ պետք է տեսնես: Կապ չունի, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ: Եթե կառույցի անդամ երկրները միմյանց հերքում են, արդեն վատ է ու շատ վատ է, որ դրա առիթը տվել է հայկական կողմը: Հա, ի դեպ, Փաշինյանը խոստացել էր «դուխով» հաշիվ պահանջել Լուկաշենկոյից ու Նազարբաևից, և ՀՀ հպարտ քաղաքացիների չոքերը թուլացել էին մեր ժողովրդական վարչապետի այդ «դուխով» խոստումից: Պահանջեց, թե ոչ, դժվար է ասել, բայց նրանց հանդիպումներից հետո Փաշինյանը, որը սիրում է ուղիղ եթերում ամեն ինչ պատմել, ոչինչ չի ասել հաշիվ պահանջելու մասին, բայց փոխարենը Լուկաշենկոն է հայտարարել, որ Բելառուսին է անցնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և Փաշինյանին մնացել է միայն իր խոսնակի միջոցով «դուխով» հերքելու գործը: Բայց դա հեչ: Կարևորն այն է, որ վարչապետի կայքում կան նկարներ, որտեղ երևում է, թե ինչ խոժոռ հայացքով ու «թարախ» դեմքով է Փաշինյանը նայում Լուկաշենկոյին, իսկ դա արդեն լուրջ հաջողություն է: Այդ նկարն ինչ ասես արժե: Այդ նկարը արտաքին քաղաքականության լուրջ ձեռքբերում է: Թե չէ ընկել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի չորրորդական հարցի հետևից: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am