Մենք տեսնում ենք առաջիկա ընտրությունների հետ կապված «արդար» բնորոշումը կիրառելու որոշակի վերապահումներ

Արդեն երեկ լրահոսում նկատվեցին տեղական դիտորդներից մեկի նման բնորոշումներ, մասնավորապես, որ ընտրապայքարը «մրցակցային էր, ազատ»: Կար նաեւ «արդար» բառը: Բայց, լիարժեք օբյեկտիվորեն դիտարկելով՝ «արդար» բնորոշման վերաբերյալ արդեն հիմա, ավելին՝ դեռ թեկնածուների գրանցման ավարտի պահից կան վերապահումներ: Մենք, համենայն դեպս, տեսնում ենք առաջիկա ընտրությունների հետ կապված «արդար» բնորոշումը կիրառելու որոշակի վերապահումներ: Նման մոտեցման առիթներից մեկը, իհարկե, արտահերթ ընտրություններն անպայման այս տարվա ընթացքում անցկացնելու կամ դրա անցկացման ժամկետը հնարավորինս «առաջ բերելուն» է վերաբերում: Ու, դրանով պայմանավորված՝ նախընտրական բոլոր գործընթացները արագացնելու, դրանց համար նախատեսված ժամկետները սեղմելու մասին է խոսքը: Կարելի է ասել, որ ընտրության բոլոր 11 մասնակիցների համար նույն պայմաններն էին, նույն ժամկետները, բոլորն էլ արտահայտվելու հնարավորություն ունեցան, եւ էլի՝ նման բաներ: Այո, դա այդպես է՝ գրանցված բոլոր 11 ուժերի վրա նույն ժամկետներն էին տարածվում, իհարկե, եւ՝ այո, բոլորը ամեն դեպքում արտահայտվելու հնարավորություն ունեցան: Ընտրություններից հետո կարելի է ամփոփել, թե ով որքան եթերաժամանակ կամ նախընտրական «մակերես» ունեցավ: Իսկ ի՞նչ ասել մյուս ուժերի եւ կուսակցությունների դեպքում, որոնք հայտարարեցին արտահերթ ընտրություններին չմասնակցելու մասին: Եվ այդ՝ չմասնակցողների քանակական կազմն էլ պակաս տպավորիչ չէ: Խոսքը մոտ մեկ տասնյակ, եթե ոչ ավելի կուսակցությունների մասին է: Այնպիսի ուժերի, ինչպես ասենք՝ ՀԱԿ-ը, ԱԺՄ-ն, ՀԴԿ-ն, «Երկիր ծիրանին», «Ժառանգությունը», Հայկոմկուսը… Նկատենք, որ բոլոր այս ուժերը ժամանակին ներկայացված եղել են խորհրդարանում: Թերեւս բացի ՀԴԿ-ից ու «Երկիր ծիրանիից», մյուսներն այնպիսի ներկայացվածություն են ունեցել տարբեր գումարման խորհրդարաններում, որ հանդես են եկել իրենց կուսակցական խմբակցություններով: Հասկանալի է, որ ժամանակները փոխվում են, տրամադրությունները, հասարակության վերաբերմունքը եւ այդպես շարունակ: Այսինքն՝ ինչ-որ անխախտ կանոն չէ, որ մի ուժ եղել է խորհրդարանական, ուրեմն միշտ էլ լինելու է: Ոչ, իհարկե: Բայց «հումորն» այն է, որ բոլոր այս կուսակցությունները կան, գոյություն ունեն, ոչ մեկը լուծարված չէ: Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 51 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am