«Հոպլո» Արարատն ու Սամվել Ալեքսանյանը

Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), շարունակում է ընդլայնել իր բիզնեսը նաեւ նոր Հայաստանում։ Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանը, Հայաստանում պատրաստվում է արտադրել իտալական բրենդի վերարկուներ ու բաճկոններ։ Հումքը կներկրեն Իտալիայից, հագուստները կկարվեն Հայաստանում, ապա կիրացվի թե ներքին, թե արտաքին շուկայում: Ալեքսանյանների ծաղկող բիզնեսին առաջինը իր բարեմաղթանանք է ուղղել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նախօրեին նա Աստղիկ Ալեքսանյանի հետ այցելել է իտալա-հայկական կիսակառույց գործարանի տարածք՝ տեքստիլ գործարանի կառուցման ընթացքը դիտելու, «շինհրապարակում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին»,- տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։Արարատ Միրզոյանը նաեւ կարեւորում է այս արտադրամասի հիմնումը, որը երեք տարի հետո 120-130 հազար դրամ աշխատավարձով ավելի քան երեք հազար աշխատատեղ է ստեղծելու: Իհարկե, մենք բոլորս պետք է ուրախ լինենք, որ Հայաստանում քայլ առ քայլ փորձ է արվում գործազրկության մակարդակը նվազեցնել, սակայն սա թերեւս այդ դեպքը չէ: Մենք տեսել ենք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հավիտենական պայքարը սույն օլիգարխի ու նրա <<ապօրինի>> գործունեության դեմ, մենք լսել ենք անթիվ-անհամար ջախջախիչ ելույթներ ու մեղադրանքներ, որ Սամվել Աեքսանյանի շաքարի եւ ուրիշ այլ շուկաների մենարքան է: Վարչապետի պաշտոնում էլ մենք տեսել են Փաշինյանի վարչախմբի գրոհը Երեւան Սիթիների դեմ, երբ օլիգարխին պատկանող սուպերմարկետում հարկային մախինացիաների շղթա էր գործում եւ միրգ-բանջերեղանի վաճառքը կատարվում էր անհատ ձեռներեցների անունով գրանցված ԱՁ-ների միջոցով, որը թույլ է տալիս պետությունից միլիարդներ թաքցնել ու հարկային այլ դաշտում հայտնվել: Բայց արիուտես, մի քանի ամիս հետո թեեւ մեր հայրենակիցները ահազանգում են, որ Սիթի-ներում վերադարձել են հին ու բարի ժամանակներին եւ առեւտուրն էլի իրականացվում է նույն Ա/Ձ –ների միջոցով, չնայած մի քանի ամիս օրինական դաշտ էին վերադարձել , մենք լսում են գործարարի նոր բիզնեսի մասին: Ու մինչ Նիկոլ Փաշինյանը աչքալուսանք է տալիս ժողովրդին, թե այսինչ նախկին պաշտոնյան, այնինչ օլիգարխը պատրաստակամություն են հայտնել իրենց պատանող անշարժ գույք, ֆինանսական միջոցներ հետ վերադարձնել պետությանը, Ալեքսանյանը ծաղկում է ու բարգավաճում: Փաստորեն սուտ էին պատգամավոր Փաշինյանի այն պնդումները, որ Սամվել Ալեքսանյանը թալանել է երկիրը և օլիգարխ է: Նա երբեք էլ չի թալանել Հայաստանը և հիմա իր «օրինական» աշխատած գումարներով նոր կապիտալ է կուտակում իր ընտանիքի համար։ Այո, ճիշտ նույն օլիգարխը, որը բոլոր իշխանություննեի արեւի տակ գտել է իր հաստատուն տեղը, որը հանդիսացել է օրվա իշխանության հիմնասյուներից մեկը, իր միջոցները չխնայել այդ իշխանության վերարտադրության համար, ով Հայաստանում իր առանց կանոնների նիզնես գործունեության արդյունքում դարձել է ոչ միայն շաքարի արքա, այլեւ <<քոփի-փեստի>>, կեղծել ու կապկել է հնարավոր եւ անհնարին ամեն ինչ՝ ուրիշների իդեաների գողությամբ կուտակել իր կապիտալը, մարդ, որ նույն հմտությամբ կեղծել է ընտրություններ,այսօր գտավ իր հերթական տանիքը՝ ի դեմս հեղափոխական իշխանությունների: Ստացվում է՝ մի դեպքում նախորդ իշխանության օլիգարխը օլիգարխ է, մե ուրիշի դեպքում՝ ոչ, մեկի դեպքում լավ ախպեր է, մյուսի պարագայում՝ փայ մտնող, մեկի դեպքում հանցագործ է, մյուսի դեպքում մոռացվում է անգամ ամբիոնից արված հարցադրումները՝ ասենք Ձկնկուլի սպանության գործով: Ինչպես ասում են ճաշակին ընկեր չկա, ու այլեւս իրողություն է, որ Սամվել Ալեքսանյանն է սիրում ասել <հոպլոներ> բոլոր ժամանակներում կա՝ անկախ իրենց տարիքից, Ալեքսանյանի ներկայիս հոպլոները տակավին ջահելներ են՝ ի դեմս Արարատ Միրզոյանի, որը շաքարի արքայի տարածքում նաեւ պատգամավորության թեկնածու է, իսկ Ալեքսանյանը նրա հաղթանակի ուղղությամբ ոչինչ չի խնայում: Անի Սահակյան

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am