Օսիպյանը`Վովա Գասպարյանի հետքերով

Սպասելի էր, որ մի շարք աղմկոտ քրեական գործեր կհամընկնեն նախընտրական շրջանի վերջին շաբաթվա հետ: Սրա վկայությունն էր ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին պատկան մարմինների հայտարարությունը: Սակայն սրան զուգահեռ Հայաստանի հեափոխական ոստիկանությունն էլ իր հերթին է գործուն աջակցություն ցուաբեում իշխանություններին: Դեկտեմբերի 5-ին Վալերի Օսիպյանը Արմավիրի մարզ կատարած այցով ավարտել է նախընտրական մարզային այցելությունները, որոնք ոստիկանությունը խորհրդակցություն է համարում, փոխարենը մարզային ընտրատարածքների ընդդիմադիր թեկնածուները՝ սպառնալիքների տեղատարափ իրենց ու իրենց շտաբերի ղեկավարների դեմ: <<Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց վերջին շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները՝ հավաստիացնելով, որ համակարգն ամբողջությամբ վերահսկում է օպերատիվ իրավիճակը, ինչպես և ուշադրության կենտրոնում է պահում քրեական տարրերին։ Ոստիկանության պետը թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին հորդորեց ակտիվ աջակցել ոստիկանությանը՝ հավաստիացնելով, որ նրանց ցանկացած ահազանգը կարժանանա արագ արձագանքի ու համապատասխան ընթացք կստանա։ Հանդիպմանը քննարկվեցին նաև ընտրությունների օրը ոստիկանության հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր>>,-ասվում է Արմավիր կատարած այցի վերաբերյալ ոստիկանության հաղորդագրությունում: Իսկ իրականում մի շարք մարզերի ռեյտինգային թեկնածուներից ահազանգեր ենք ստացել, որ Օսիպյանը թիրախավորել է հատկապես ՀՀԿ-ական թեկնածուներին եւ նրանց համակիրներին եւ այդ հանդի գնացել, բայց իմ համակիիպումների ժամանակ մի քանիսին բացահայտ սպառնացել, որ հարվածի տակ են.<<Ես հանդիպմանը չէի գնացել բայց իմ համակիրին ասել է, որ ձեր ցուցակների մասին մենք լավ գիտենք , զգուշացնում ենք՝ վատ է լինելու: Մենք ոչ ցուցակ ունենք, ոչ էլ կարող ենք ունենանք, ովքեր ցուցակագրում են, ովքեր նյութական խոստումներ են տալիս ընտրողներին, թող իրենց զգուշացնեն>>,- ասաց մեր աղբյուրը: Ասվածի վառ ապացույցն է այն, որ Օսիպյանի Լոռու մարզ կատարած այցից մեկ օր անց դեկտեմբերի 3–ին Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաեւ Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի ոստիկանության բաժիններ են բերման ենթարկել 2 տասնյակից ավելի անձանց: Ըստ լուրերի՝ բերման ենթարկվածների թվում են ՀԷՑ–ի եւ «Գազպրոմ Արմենիայի» տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ: «Գազպրոմի» Լոռու մարզային կառույցի ղեկավարը ՀՀԿ–ական Վահրամ Բաղդասարյանի եղբայրն է: Իսկ ՀԷՑ–ն, ինչպես գիտենք, պատկանում է Սամվել Կարապետյանին, որը նաեւ բավական ազդեցիկ է Լոռու մարզում, իսկ ՀԷՑ-ի՝ նաեւ մարզային գրասենյակի ղեկավարներն են նրա անմիջական թիմի: Բաղդասարյանը ռեյտինգային ցուցակով թեկնածություն է առաջադրել: Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները մտավախություններ ունեն, որ Լոռու մարզում Իշխանությունը ոստիկանության միջոցով փաստորեն որոշել է բռնել մրցակիցների վախը, ինչը ժամանակին անում էր Վովա Գասպարյանը, որի մարզային այցելություններից հետո վհուկնեի որս էր սկսվում եւ ամենաշատ քննադատողը հենց Նիկոլ Փաշինյանն էր: Մինչդեռ Օսիպյանը Արարատի մարզ էր այցելել ճիշտ նույն օրերին, երբ մամուլում հայտնվեց մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ իր համակիրների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Թեեւ տեղեկություններ կան, որ մարզպետն անձամբ է ծեծել իր թիմակցին, սակայն ինչպես տեսնում ենք, նրան արանքից հանեցին եւ գործը ջարդեցին վարորդի վրա: Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am