Նիկոլ Փաշինյանը հող նախապատրաստեց կեղծելու ընտրությունները

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը. Ռոբերտ Քոչարյանն արդեն կկալանավորված է: Հիշեցնենք, որ դատարանը մի քանի օր քննում էր պաշտպանների բողոքը:Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու որոշումը կարծում ենք՝ կայացվել մի շարք պատճառներով: Այսպիսով՝ պատճառ առաջին, իր իշխանության յոթ ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը բացի մի քանի մանր-մունր բռնոցի բաց թողնոցիից ոչ մի քրեական գործ մինչեւ վերջ չի ավարտել, չենք խոսում ընդհանրապես ձախողված թե ներքին, թե արտաքին քաղաքականության, տասնյակ ոլորտներում ցուցանիշների անկման եւ հետնահանջի մասին: Հետեւաբար պետք էր մանր-մունր տեսարաններից հետո եւ արտահերթ ընտրություններից երկու օր առաջ խոշոր <<գլուխ>> բռնել,որպեսզի լյումպեն մասաներին կողմնորոշի դեպի իր ղեկավարած ուժը՝ ցույց տալով, որ ինքը կարող է անգամ Քոչարյանի պես նախկին նախագահ ձերբակալել, ինչն էլ եղավ հենց այսօր: Նոյեմբերի 26-ին, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց համաերեւանյան քայլերթ անցկացնել, այն ավարտվեց խայտառակությամբ ու պարզ դարձավ, որ էյֆորիան տեղի է տվել, Փաշինյանի հետ քայլել պատրաստ են 100-200 մարդ՝ ներառյալ թիմակիցները, ինչը եւս մեկ ապացույց էր այն բանի, որ դուխով վարչապետը քվե ստանալու լրջագույն խնդրի առջեւ է կանգնած: Չենք խոսում, որ նախընտրական քարոզարշավը եւ հեռուստատեսային բանավեճերի ֆորմատը մերկացրեց Փաշինյանին ու իր թիմը՝ ցույց տալով, թե որքան անտեղյակ են պետության կառավարման թե ներքին, թե արտաքին խնդիրներին: Ավելին, ատաքին տիրույթում նաեւ շեշտակի հարվածներ ստացանք, կորուստներ ունեցանք՝ ի դեմս ՀԱՊԿ-ում նախագահության մեր տեղը զիջելով գործընկեր պետությանը, ինչը, կրկին, իշխանությունների անհեռատես գործողությունների արդյունք էր: Մի խոսքով՝ պաշտոնավարման մի քանի ամիսը բավարար էր ցուցադրելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մսխեին ժողովրդից ստացած վստահությունը եւ չկարողանային այն փաստացի ամրագրել: Եւ այս պայմաններում այլ բան չի մնում քան տոկոս խփել այնքան, որքան հարկավոր է, ինչն էլ Փաշինյանը կլեգիտիմացնի Քոչարյանի կալանավորմամբ՝ միջազգային հանրությանը վստահեցնելով, որ այդ ձերբակալության արդյունքն էր, որ իրենք այդքան բարձր տոկոս ունեցան: Այլ կերպ ասած՝ Փաշինյանը լեգիտիմացրեց ընտրության կեղծումը: Անի Սահակյան

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am