«ԷԽՈ» կազմակերպությունն ահազանգում է

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարկական կազմակերպության հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ են, որոնք պետքէ նախանշեն հայ ժողովրդի ապագան առաջիկա 5 տարիների համար: Ակնհայտ է նաև, որ այս ընտրությունները պետք է արձանագրեն համաժողովրդական շարժման վերջնական հաղթանակը և հիմք հանդիսանան յուրաքանաչյուր քաղաքացու ազատ, արդար և հավասար ապրելու իրավունքի իրացմանը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, անկախ իր նախընտրական ծրագրի դրույթներից, կարևորում է բոլորի և յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրություններին, քանի որ յուրաքանչյուրոք իրավունք և բարոյական պատասխանատվություն ունի այդ օրը գնալ ընտրությունների և իր սեփական ներդրումն ունենալ իր և իր ընտանիքի ապագայի կերտման գործում: Սակայն, Հայաստանում բազմաթիվ մարդիկ դեռևս շարունակում են մնալ խտրականության զոհ, չեն կարողանում իրացնել Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը՝ ընտրելու իրավունքը: Մենք ահազանգ ենք հնչեցնում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ դեկտեմբերի 9-ին պարզապես հնարավորություն չեն ունենալու մասնակից դառնալու իրենց իսկ ճակատագրի որոշման գործում` այցելելու ընտրատեղամասեր կամ անկախ և ինքնուրույն իրացնելու իրենց ընտրելու իրավունքը: Պատճառը հայտնի է բոլորին: Հայաստանում գոյություն ունեցող 2000-ից ավել ընտրական տեղամասերի գերակշիռ մեծամասնությունը մատչելի չէ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար, ինչը թույլ չի տալիս տասնյակ հազարավոր մարդկանց պարզապես այցելել ընտրատեղամասեր, ապահովված չէ տեսողության խնդիրներ ունեցող անձանց ազատ և ինքնուրույն ընտրելու իրավունքը, ստեղծված չեն պայմաններ այլ խնդիրներով հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց ընտրելու իրավունքը լիարժեք իրացնելու համար: Իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել են այս հիմնախնդիրը: Յուրաքանչյուր համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքում կատարվել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ ընտրությունների ոչ պատշաճ կազմակերպման արդյունքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ զրկվում են իրենց իրավունքի իրացման հնարավորությունից: Հիմնախնդիրը մնում է չլուծված նաև այժմ: Ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ոչ միայն Ընտարական օրենսգքրի վերջին փոփոխությունների նախագիծը չընդունած խորհդարանական ուժերի, այլ նաև ընտրություննների կազմակերպմամբ զբաղվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Խամենեիի մահից հետո Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է «Հատուցման» դրոշը Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի. Դուբայ, Շարժա և Դոհա Չինաստանը կազմակերպում է իր քաղաքացիների տարհանումն Իրանից, այդ թվում՝ Հայաստանով Քասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ. Վահե Դավթյան Իրանում խոստանում են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ուղղված կործանարար հարձակումների սկզբի մասին Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. նրա համար ի՛ր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար «Նրանք ագրեսորներ են, ովքեր չեն հարգում որևէ պարտավորություն»․ Լարիջանի Վեհափառ Հայրապետը շատ ակտիվ կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների և դեսպանների հետ Իրանը փակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց Ովքեր Իրանը կղեկավարեն անցումային շրջանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և Իրանի ՊՆ Ազիզ Նասիրզադեն սպանվել են Իրանում այսօր փորձագետների խորհուրդ կհավաքվի Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան Иранские шииты оказались покрепче На что рассчитывает иранское руководство Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել. իրանագետ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am