«Կլասիկ» ընտրության գլխավոր ինտրիգը

Դեկտեմբերի 9-ի երեկոյան կիմանանք, թե ով է հայտնվելու նոր խորհրդարանում: Օրենսդրորեն նախատեսված է, որ առնվազն երեք ուժ պետք է անցնի ԱԺ. առաջին երեք հորիզոնականները զբաղեցրածները՝ անկախ իրենց հավաքած տոկոսներից: Եթե լինի չորս կամ հինգ ուժ, ապա դա նշանակում է, որ նրանք հաղթահարել են անցողիկ շեմը, որը դաշինքների համար 7, իսկ կուսակցությունների համար 5 տոկոս է: Ընտրությունների հաղթողի ու ԱԺ-ում հսկիչ փաթեթ վերցնողի հարցում բոլորը միակարծիք են: Դա «Իմ քայլը» դաշինքն է: Թեև նախընտրական քարոզչությունը գրեթե ամբողջությամբ բացահայտեց, որ «Իմ քայլի» անդամները գիտելիքների ու պատրաստվածության առումով շատ թույլ են, բայց միևնույն է հետիշխանափոխական մթնոլորտը նրանց համար կապահովի քաղաքական մենաշնորհ: «Իմ քայլի» հիմնական ու միակ մրցակիցն այս ընտրություններում ՀՀԿ-ն է: Եթե այդ ուժի փոխարեն նույն քարոզն իրականացներ ընտրություններին մասնակցող 11 ուժերից որևէ այլ մեկը և եթե այդ այլ ուժի անդամները բանավեճերում ՀՀԿ-ականների պես գետնին «պառկեցնեին» «Իմ քայլի» ներկայացուցիչներին, ապա այդ այլ ուժը կա՛մ կհաղթեր ընտրություններում, կա՛մ առնվազն կվերցներ 30 տոկոսից ոչ պակաս ձայն: Բայց քանի որ մտահոգ և ընդդիմադիր ուժի դերում հանդես էր գալիս ՀՀԿ-ն, ուստի նման բան չի սպասվում: ՀՀԿ-ն այնքան է վարկաբեկված ու ՀՀԿ-ի գլխավերևում այնպես է պտտվում իր «անփոխարինելի առաջնորդ» Սերժ Սարգսյանի «հոգին», որ անկախ քարոզչական հաջողությունից, այդ ուժը չի կարող լուրջ տոկոսներ ակնկալել: Դա, իհարկե, չի նշանակում, որ ՀՀԿ-ն չի անցնի խորհրդարան: Քաղաքագիտությունը և սոցիոլոգիան վկայում են, որ իշխող ուժի միակ մրցակիցը, որպես կանոն, անցնում է խորհրդարան ու գրավում 2-րդ տեղը: Մենք չենք հերքում գիտականորեն ու գործնականորեն ապացուցված այդ թեզը և համոզված ենք, որ եթե ընտրակեղծիքներ չլինեն, ապա ՀՀԿ-ն ԱԺ-ում կլինի երկրորդը: Խորհրդարան անցնելու շանս ունեն նաև ԲՀԿ-ն ու «Սասնա ծռերը»: Առաջինը իներցիայի, ռեյտինգայինի ու փողի շնորհիվ, իսկ երկրորդը՝ որպես առավել արմատական տրամադրված ուժ (հանրության մեջ փոքր չափով, բայց այդուհանդերձ կա այդ հոսանքը): Քարոզչության փուլը, սակայն, ցույց տվեց, որ «ծռերը» չեն կարողանում վերցնել այն «նիշան», որն առաջանում է ցանկացած այս տիպի իշխանափոխությունից հետո: «Ծռերի» քարոզչությունը թույլ էր, կազմակերպչական առումով նրանք կաղում էին ու զգացնել էր տալիս ընտրական փորձի բացակայությունը: Նրանք կցվել էին Փաշինյանին, ինչը փոքրացնում է «ծռերի» շանսերը՝ տեր կանգնելու արմատական հոսանքի ձայներին (դրանց մեծ մասը կգնա «Իմ քայլին»): Արմատական ձայները ստանալու համար նրանք պետք է քննադատեին ոչ միայն նախկին, այլ նախևառաջ գործող իշխանություններին՝ Փաշինյանի գլխավորությամբ, ինչը չարվեց: Կախված այն հանգամանքից, թե ինչքան կհավաքի «Իմ քայլը»՝ կորոշվի, թե ով է լինելու երրորդը և արդյոք ԱԺ-ում կլինի 3, թե՞ 4 ուժ: Եթե «Սասնա ծռերը» քիչ հավաքեն, ապա խորհրդարան կարող է անցնել «Լուսավոր Հայաստանը», որի վրա հսկայական գումարներ են դրվել: Ամփոելով ԱԺ-ում հայտնվելիք ուժերի թեման՝ ասենք, որ 3 ուժից ավելի մենք խորհրդարանում չենք տեսնում: Համենայնդեպս մեր դիտարկումներն են այդպիսին: Գլխավոր ինտրիգը, սակայն, ԱԺ անցնող ուժերի հարցը չէ: Գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք իշխանությունները կօգտվե՞ն ՀՀԿ-ի նախկին զինանոցից՝ ընտրակեղծիքների մեխանիզմից: Բանն այն է, որ կրկնաքվեարկությունների համակարգը, որի մասին ժամանակին խոսել են բոլորը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որևէ կերպ չբացահայտվեց: Չմաքրվեցին ցուցակները, չներդրվեց ընտրողների մատնահետքերը ֆիքսող միասնական տեխնիկական համակարգը, իսկ դա կասկածի տեղիք է տալիս կրկնաքվեարկությունները բացառելու հարցում: Եթե դրանք եղել են նախկինում, ապա ինչո՞ւ չեն բացահայտվել, իսկ եթե չեն եղել, ապա ստացվում է, որ սուտ էին այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ն տոկոս է «խփել» շրջիկ խմբերի միջոցով: Նախկինում հայտարարվում էր (այդ թվում՝ Փաշինյանի կողմից), որ միայն իշխանափոխությունից հետո կբացահայտվի կրկնաքվեարկությունների մեխանիզմը և կստեղծվեն դրանք բացառող ինստիտուցիոնալ հիմքեր, սակայն իշխանափոխությունից հետո «մոռացան» այդ մասին: Ինչպես նաև «մոռացան», որ խոստացել էին «ռեյտինգային» համակարգի վերացումից հետո միայն գնալ արտահերթ ընտրությունների: Այս ամենը կասկածի տեղիք է տալիս, որ ընտրակեղծարար համակարգից հիմա էլ կարող են օգտվել նորերը, ինչպես որ օգտվում են այդքան քննադատված «ռեյտինգային» համակարգից: Կլինե՞ն ընտրակեղծիքներ, թե՞ ոչ, պարզ կդառնա ընտրողների մասնակիցների քանակից: Պետրոս Ալեքսանյան Հ.Գ.: Այս ընտրություններից հիշողություն կմնան հեռուստաբանավեճը և այն «կլասիկ» ձևակերպումները, որոնք հնչեցին այդ բանավեճի ժամանակ: 7or.am

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am