Հովհաննես Սահակյանը դեռ սպասում է Մանե Թանդիլյանի հրապարակավ ներողություն խնդրելուն

ՍԱՊԾ նախկին պետ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը դեռ սպասում է Մանե Թանդիլյանի հրապարակավ ներողություն խնդրելուն, այս մասին նա հայտնեց 168.am-ի հետ զրույցում: Առիթը՝ Մանե Թանդիլյանի կողմից իր իսկ ղեկավարած ոլորտում ֆինանսական չարաշահումների մասին բացահայտումներն էին, որտեղ նախարարի պաշտոնակատարն անուղղակիորեն մեղադրել էր Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանին: Ստացվում է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարը մոռացել կամ ստել է, թե հնարավոր առիթի դեպքում հարցազրույցով անպայման կհերքի երբեմնի գործընկերոջը սևացնող իր հայտարարությունն առ այն, որ սոցիալական պաշտպանության ոլորտում արած բացահայտումներն առնչություն չունեն ՍԱՊԾ-ում՝ Հովհաննես Սահակյանի պաշտոնավարման շրջանի հետ: «Թանդիլյանի՝ «Ազատությանը» տված հարցազրույցից անմիջապես հետո զանգել եմ նրան, հարցրել եմ՝ տիկին Թանդիլյան, 55 մլն դրամ պարգևավճարի մասին խոսելիս և անունս շոշափելիս՝ ծանո՞թ էիք գործի նյութերին, ասել է՝ իհարկե ոչ, և խոստացել, որ հերքում կտա իր հայտարարությանը՝ առաջին իսկ հնարավոր առիթի դեպքում: Չարեց… և նախարարի պաշտոնակատարի անհիմն հայտարարությունները մնացին օդում կախված»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Սահակյանը: «Նրանք քաղաքական միջակություններ են, և պարզից էլ պարզ էր, որ ինձ հետ մասնավոր զրույցից հետո Թանդիլյան անջատելու է հեռախոսն ու շարունակի իր քարոզարշավը, հետո՞ ինչ, թե ում է անհիմն մեղադրել հանցանքի մեջ: Նրան չի հետաքրքրում իր արած հայտարարության բարոյական հետևանքները»,- ասաց Սահակյանը: Ուշագրավ է, որ ՍԱՊԾ-ում հայտնաբերված պարգևավճարի մասին հայտարարությունը Մանե Թանդիլյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է նոյեմբերի 14-ին՝ ճիշտ այն օրը, երբ գերատեսչության ղեկավարը հայտարարեց իր հրաժարականի մասին, և հաջորդ օրը «Լուսավոր Հայաստանի» իր թիմով դուրս եկավ քաղաքական քարոզարշավի: Մինչդեռ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չարաշահումների վերաբերյալ Մանե Թանդիլյանի ղեկավարած կառույցում բացահայտումներն արվել էին դեռ ամիսներ առաջ: Նկատենք, որ նախարարն իր ֆեյսբուքյան էջում վերոնշյալ հայտարարությունն օրեր անց դարձրել էր գովազդային՝ փորձելով արժանանալ ոչ միայն լրատվամիջոցների ուշադրությանը, այլև՝ մասսաներ ներգրավել: Մանե Թանդիլյանն իր ղեկավարած ոլորտում ֆինանսական չարաշահումների մասին տեղեկատվությունը հանրայնացրեց նաև «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ: Իսկ դա նշանակում է՝ պատահական չէր ընտրված հայտարարության ոչ օրը, և ոչ էլ թիրախը՝ ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան էր, որքան էլ Թանդիլյանը Հովհաննես Սահակյանին փորձի հակառակում համոզել: Այդուհանդերձ, ինչ է կարծում և ակնկալում ՍԱՊԾ նախկին պետը՝ նախարարի դեռևս պաշտոնակատար Մանե Թանդիլյանից, սա, թերևս, այդ երկու նախկին պաշտոնյաների էմոցիաների դաշտում է: Իսկ թե ինչ է եղել իրականում, բացահայտած ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը, որի առնչությամբ գործ է հարուցվել ՀՀ գլխավոր դատախազությունում, փորձեցինք պարզել Մանե Թանդիլյանից, սակայն մեր զանգերն ու հաղորդագրություններն այդպես էլ անպատասխան մնացին: Հաշվի առնելով Թանդիլյանի հայտարարության վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը և հարգելով պատգամավորության թեկնածուի թանկ ժամանակը՝ հարկադրված ենք բոլոր այն հարցերը, որ նախապատրաստել էինք ուղղելու՝ իր բնութագրմամբ՝ «անհետևանք պարգևավճարներով» չարաշահումների մասին, հրապարակել բաց՝ հոդվածի միջոցով: Ակնկալում ենք տիկին Թանդիլյանի պատասխանը՝ թեկուզ գրավոր և խորհրդարանական ընտրություններից հետո: Հարցեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանին 1. Նոյեմբերի 14-ին Ֆեյսբուքի Ձեր պաշտոնական էջում հրապարակեցիք մի հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում էր, որ Ձեր կողմից արվել է բացահայտում ՍԱՊԾ-ում 55 մլն դրամ խրախուսում բաշխելու վերաբերյալ, ինչը Դուք որակել էիք «անհետևանք պարգևատրում»: Արդյո՞ք այդ որակումը ենթադրում է պաշտոնական դիրքի չարաշահում: 2. Զուգադիպությո՞ւն էր արդյոք Ձեր բացահայտման մասին հրապարակումն անել Ձեր ֆեյսբուքյան էջին ճիշտ այն օրը, երբ Դուք՝ որպես պատգամավորական թեկնածու, ներկայացվեցիք «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2-րդ հորիզոնականում: 3. Ի՞նչ գործողություներ են հետևել Ձեր կողմից արված նշյալ բացահայտումների ուղղությամբ՝ որպես գործադիր մարմնի անդամ: 4 Տիկին Թանդիլյան, դիմե՞լ եք արդյոք ՍԱՊԾ-ի նախկին պետին, Ձեր ներկայիս գործընկերոջը՝ գրավոր կամ բանավոր պարզաբանումներ ստանալու այն մասին, թե որքանով են իրավաչափ եղել կատարված գործողությունները՝ 55 մլն դրամ բաշխելու մասով: Արդյո՞ք փորձել եք պարզել նաև՝ պետական բյուջեով նախատեսված եղե՞լ է այդ խրախուսումը, թե՞ ոչ: 5. Խնդրում եք բացվածքով ներկայացնել ըստ տարիների և խրախուսվածների քանակի, թե ինչպես է բաշխվել նշված 55 մլն դրամը: 6. Արդյոք պարզե՞լ եք, մասնավորապես ի՞նչ արդյունքների համար են խրախուսվել ՍԱՊԾ աշխատակիցները: 7. Խնդրում ենք ներկայացնել, թե տվյալ ժամանակահատվածում բյուջեից Ձեր նախարարությանը հատկացված որքա՞ն գումար է կառավարվել ՍԱՊԾ-ում: 8. Արդյոք հասցրե՞լ եք ծանոթանալ, հասկանալ, թե այդ խրախուսման ժամանակահատվածում ի՞նչ արդյունավետություն է գրանցել ՍԱՊԾ-ն՝ աշխատանքներում, և այդ աշխատանքները թվերով ի՞նչ արտացոլանք են ստացել և ի՞նչ ազդեցություն ունեցել 2017-2018 թվերի պետական բյուջեի վրա: 9. Խնդրում ենք մեկ առ մեկ ընդգծել այն թերությունները (եթե բացահայտել եք), որոնք տեղ են գտել ՍԱՊԾ աշխատանքներում նույն շրջանում: Շտկվե՞լ են արդյոք այդ թերացումներն ու բացթողումները: 10. Ձեր պաշտոնավարման օրոք խրախուսվե՞լ են արդյոք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, ինչպես նաև Դուք և Ձեր տեղակալները: Եթե այո, ապա մասնավորապես ի՞նչ չափորոշիչներով են սահմանվել խրախուսումները՝ ներկայացնել աշխատողների խումբը, քանակը և գումարի չափը: Ո՞ր իրավական ակտի համաձայն են խրախուսվել նրանք: Ներկայացնել ցանկը՝ ըստ պաշտոնների: 11. Ձեր պաշտոնավարման ընթացքում արված խրախուսանքներն ինչո՞վ են տարբերվում Ձեր մեկնաբանությամբ նախկինում արված «անհետևանք խրախուսանքից»:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am