Մանրամասներ՝ News.am-ի խմբագրություն ոստիկանության այցի մասին

«Նյուզ. ամ» կայքի խմբագիր Արմենիկա Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոստիկանությունը եկել է Նյուզ.ամ-ի խմբագրություն...»: Նշվածի կապակցությամբ պարզաբանում ենք, որ այսօր ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է Նյուզ-ի խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու: Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին հայտնել իր այցի նպատակը ու հանձնել թղթերը: Խմբագիրը բովանդակությանը ծանոթանալուց հետո ասել է, որ կխոսի իր իրավաբանի հետ: Վերջինիս հետ հեռախոսային խոսակցությունից հետո հրաժարվել է վերցնել թուղթը: Ոստիկանության ծառայողի բացատրությունից հետո, որ, միևնույն է, փոստով ուղարկելու է գրությունը, խմբագիրը նորից է զանգահարել իրավաբանին: Իրավաբանները եկել են խմբագրություն, ծանոթացել գրությանը, ինչից հետո գլխավոր խմբագիրը ստորագրել է ոստիկանի օրինակը ու վերցրել գրության իր օրինակը: Ոստիկանության ծառայողը դուրս է եկել խմբագրությունից ու հեռացել: Ավելացնենք միայն՝ կախման կետերով, անորոշ հայտարարություն տարածելով, ոստիկանության լրատվության վարչության զանգերը անտեսելով, լրատվամիջոցների հարցերին խորհրդավոր լռությամբ «պատասխանելով» չարժեր, անիմաստ աղմուկ բարձրացնել` ի սկզբանե իմանալով, որ տեղի ունեցածը «իրադարձություն» չէ և որևէ աղմուկի հիմք դառնալ չի կարող: Ի դեպ, նշված գրությունը փոխանցվել է նաև այլ լրատվամիջոցի:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել Համլետ Մխիթարյանը կդառնար 63 տարեկան․ Հենրիխն արձագանքել է Փյունիկի գրառմանը Ո՞ր կետում են ավարտվելու այս պահանջները, երբ հասնելու ենք «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին Կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել 16-ամյա սովորողի նկատմամբ Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ Մերժեք եսասիրությունն ու փառամոլությունը․ Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Թուրքիայի գլխավոր շտաբի պետը կայցելի Ադրբեջան Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է իր խաչելությունը՝ հույս ունենալով, որ գալու է Տիրոջ Հարությունը Վելայաթիին օգտագործել է Առան տեղանունը՝ հարցականի տակ դնելով դրա Ադրբեջան կոչվելու իրավունքը Թուրքիան չի ճանաչում Հայաստանի ինքնիշխան տեղանունները և Սյունիքը դիտարկում է այլ հարթության մեջ Վրաստանի մուտքի-ելքի կնիքները պարունակում են Վրաստանի քարտեզի պատկերը` Աբխազիան և Հարավային Օսեթիան ներառյալ․ սա ի գիտության ՀՀ մահվան նախարարի Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդ է ձերբակալվել Հավանաբար, սա Քըլըչի գալու գինն էր, կամ Էրդողանն է որոշել նվաստացման հերթական դոզան սրսկել Նեպալում հայտնել են բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 70 մահվան դեպքերի մասին 2022թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի ու Ջերմուկի պաշտպանության ժամանակ նահատակված կանայք Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից բացված դպրոցներում աթոռները կրում են Ադրբեջանի ազգային գույները. Ղազարյան Թող վարչապետի պաշտոնը․ դարձիր Հայաստանի գլխավոր ֆիզկուլտմեթոդիստը Վթարային ջրանջատում Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել Սպասվում է կարճատև անձրև Պուտինը Մեդվեդևին պարգևատրել է 4-րդ աստիճանի շքանշանով «Ինտեր»-ը բաց թողեց հաղթանակը «Յուվենտուս»-ի հետ խաղում. Մխիթարյանը մասնակցեց խաղին Հերթական կրակոցները՝ Արմավիրում. հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից կրակված պարկուճներ Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 25 մարդ Ռուսաստանի շրջաններում գիշերը խոցվել է ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am