Դատարանի վրա բիրտ ճնշում է եղել. Քոչարյանին ազատած դատավոր

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասով։ Երկրորդ նախագահը նիստին չի մասնակցել, իսկ փաստաբանները ասուլիս են հրավիրել ժամը 18.00-ին։ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։ Ինչպե՞ս է գնահատում այս որոշումը ավելի վաղ Քոչարյանին կալանքից ազատած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Ներկայացնում ենք նրա հետ ArmDaily.am-ի հարցազրույցը։ -Ինչպե՞ս է ստացվում, որ Դուք կալանքից ազատել էիք Քոչարյանին, ձեր գործընկերը՝ Ռուբիկ Մխիթարյանը, տրամագծորեն հակառակ որոշումն է կայացրել։ -Ես չեմ կարող գնահատական տալ, միայն Վճռաբեկ դատարանը կարող է գնահատական տալ։ -Որոշումը հրապարակվել է, ի՞նչ ժամկետում պետք է կալանավորվի։ -Անմիջականորեն, ես չեմ բացառում, որ հիմա էլ կալանավորում են։ -Եթե դուք այլ որոշում էիք կայացրել, հնարավոր է ձեզ պատասխանատվության ենթարկեն, օրենքը ինչ-որ բան նախատեսո՞ւմ է։ -Օրենքը թույլ է տալիս, եթե դատավորը որեւէ խախտում է թույլ տալիս, իհարկե։ Օրինակ՝ կարող են կարգապահական վարույթ հարուցել։ -Նման պրակտիկա կա՞, երբ, օրինակ, նույն ատյանի տարբեր դատավորներ տարբեր խափանման միջոց են ընտրում, մեկին պատժում են։ -Նման դեպքեր չեմ հիշում, բայց ոչինչ չեմ բացառում։ -Կալանքից ազատելիս Դուք հիմքում դրել էիք անձեռնմխելիությունը, այժմ նրան նորից կալանավորեցին։ Հնարավո՞ր է այս որոշման վրա ազդել են քաղաքական հայտարարությունները կամ ԱԱԾ, ՀՔԾ պետերը կապի մեջ են եղել դատավորի հետ։ -Որ բիրտ ճնշում է եղել, դա միանշանակ։ -Ո՞ւմ վրա՝ դատավորի՞, թե՞ համակարգի։ -Համակարգի մասին է խոսքը, ես Մխիթարյանին նկատի չունեմ։ -Ո՞ւմ կողմից է եղել ճնշումը։ -Հասարակության կողմից, տարբեր պաշտոնատար անձանց կողմից, այո, ճնշում է եղել։ -Միայն հայտարարությունների՞ տեսքով, թե՞ այլ միջոցներով եւս։ -Ես կարող եմ հայտարարությունների տեսքով գնահատական տալ, այլ ինֆորմացիա չեմ տիրապետում։ -Պարոն Մխիթարյանը ձեր կոլեգան է, նա վախեցող, բիրտ ճնշմանը տուրք տվող տեսա՞կ է։ -Ես Մխիթարյանին ճանաչում եմ միայն որպես օրենքով ղեկավարվող անձնավորություն։ -Լավ, եթե նա օրենքով է ղեկավարվել եւ կալանավորվել է, իսկ դուք ինչո՞վ եք առաջնորդվել։ -Տարբեր իրավաբաններ տարբեր տեսակետ կարող են ունենալ նույն հարցի վերաբերյալ։ Եթե ես այսօր որոշում կայացնեի, նույն որոշումը կկայացնեի, Մխիթարյանը այլ կարծիք է ունեցել փաստորեն, ինչ կարող եմ ասել։ -Բայց չի կարող չէ՞ նույն օրենքը մի դեպքում ազատել Քոչարյանին, մյուս դեպքում՝ կալանավորել, նույն գործի, ապացույցների հետ գործ ունենք։ -Ուրեմն մեկը սխալվել է։ -Ո՞վ է սխալվել։ -Ես չեմ կարող ասել։ Վճռաբեկ դատարանը գնահատական կտա։ -Իսկ սխալվող դատավորի նկատմամբ ինչ-որ գործողություն լինո՞ւմ է։ -Եթե ակնհայտորեն կոպիտ խախտում է թույլ տվել դատավորը, իհարկե։ -Հիմա ձեր նկատմամբ ինչ-որ բան լինելո՞ւ է։ -Ես չեմ կարող ասել, ես իմ կարծիքին եմ մնում, գտնում եմ, որ ճիշտ դատական ակտ եմ կայացրել՝ օրենքի տառին համապատասխան, մնացած գնահատականը թող վերադաս դատարանը տա։ -Զարմացա՞ծ եք Մխիթարյանի որոշման վրա, թե՞ սպասելի է։ -Չեմ կարող մեկնաբանել, ոչ զարմացած էի, ոչ էլ սպասում էի։ -Կարո՞ղ է ազդել են վերջին օրերի հայտարարությունները։ -Ճիշտ կլինի՝ այդ հարցը Մխիթարյանին ուղղեք, որ ճնշում է եղել դատարանի նկատմամբ, դա միանշանակ, կոնկրետ չեմ ասում Մխիթարյանի, դատական համակարգի նկատմամբ։ Անթույլատրելի եմ համարում, որ հրապարակայնորեն ինչ-որ մատ են թափ տալիս դատարանի վրա, տարբեր հայտարարություններ անում։ -Կարծում եք՝ Քոչարյանը չպե՞տք է կալանավորվեր անձեռնմխելիության հիմքով։ -Այո, բացի նրանից, ինչ կա դատական ակտում, ոչինչ չեմ կարող ասել, ի պաշտոն իրավունք էլ չունեմ, միայն կարող եմ ասել՝ ճիշտ դատական ակտ եմ կայացրել։ -Ընտրություններից առաջ պատահակա՞ն է այս ամենը։ -Որոշմանը ծանոթ չեմ, գնահատական չեմ կարող տալ, ծանոթ լինեի, էլի չեմ կարող տալ։ -Ինչպես Սերժ Սարգսյանն է ասել՝ ես սխալ էի, Նիկոլը՝ ճիշտ, հիմա կարո՞ղ ենք ասել՝ դուք սխալ էիք, Մխիթարյանը՝ ճիշտ, թե՞ հակառակը։ -Չեմ կարող ասել, Վճռաբեկ դատարանը գնահատական թող տա։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am