Ռոբերտ Քոչարյանը երկար չի մնա կալանքի տակ՝ մի քանի պատճառով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Անիմաստ էր հապճեպ դատական գործընթաց ծավալելն ու հենց դեկտեմբերի 7-ին՝ ընտրություններից 2 օր առաջ որոշումը հրապարակելը եթե այն քաղաքական նշանակություն չէր ունենալու և չէր նպաստելու իշխանության քվեների աճին։ Եվ որքան էլ տարբեր իրավաբաններ ու մտավորականներ տարակուսեն, որ նման մեթոդներով քվեներ ապահովելն առնվազն անբարոյականություն է, կամ՝ այս որոշումը վկայում է մեր դատական համակարգի կախյալության մասին, մատնացույց անեն վերջին գաղտնալսման հրապարակումը, որտեղից երևում է, որ դատարաններին շարունակում են թելադրել և նրանց անկախության մասին խոսելն առնվազն ծիծաղելի է, փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը գնաց նման քայլի՝ չխորշելով այս բոլոր մեղադրանքներից։ Այս քայլի ողջ գաղտնիքը նրանում է, որ հասարակության լյումպեն հատվածը սպասում էր, անգամ տենչում էր նման որոշում և այս որոշումը մի լրացուցիչ ազդակ կլինի, որ մարդիկ գնան քվեարկության և իրենց ձայնը տան «Իմ քայլը» դաշինքին։ Չէ որ բռնելու-պատժելու-պատին ծեփելու-ասֆալտին փռելու խոստումներն անշեղորեն կատարվում են, իսկ հասարակության ինչ որ շերտ դրանից գոհունակություն է ապրում։ Այլ հարց է, որ կալանավորվածները հետագայում ազատ են արձակվում՝ գրավով կամ փաստերի անբավարարության հիմքով։ Ռ․ Քոչարյանի դեպքում նույնպես կարելի է կանխատեսել, որ որոշ ժամանակ անց նրա խափանման միջոցը կփոխեն։ Մի քանի պատճառներով․ Նախ, որովհետևՄարտի 1-ի բացահայտում «վերջից» սկսել հնարավոր չէ՝ սկզբում պետք է բացահայտվեն 10 անձի սպանությունն իրականացրած անձինք և կատարողներից պետք է գնան դեպի պատվիրատուներ և կազմակերպիչներ։ Ապա այն պատճառով, որ երկրի նախկին նախագահ կալանավորելն ու պատժելը խաղ ու պար չէ։ Եթե տարրական խնդիրներ չեն կարողանում նոր իշխանությունները լուծել, նման բարդ խնդրի լուծումից գլուխ հանելը գրեթե անհնարին է լինելու։ Եվ այս քայլն ուղղակիորեն խփելու է մեր երկրի հեղինակությանը։ Տասնամյակներ առաջ՝ երբ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը բացահայտել եւ ձերբակալել էր (ընդ որում՝ ոչ անհիմն) Դաշնակցության պարագլուխներին, փակել էր ՀՅԴ-ն եւ նրա լրատվամիջոցները, կարճ ժամանակ անց բոլոր միջազգային բնույթի միջոցառումների, պետական այցերի, այլեւայլ շփումների ժամանակ մեր բոլոր պաշտոնյաներին հանգիստ չէին տալիս քաղբանտարկյալներ ունենալու, քաղաքական կուսակցություն փակելու, մեղադրանքների անհիմն լինելու եւ այլ բնույթի նախատինքով։ Բարձր պաշտոնյաներից մեկը մի առիթով խոստովանեց, որ հաճախ հրաժարվում էին տարբեր ֆորումներից, ուղևորություններից և էլ ավելի հաճախ հայտնվում էին անհարմար դրության մեջ՝ այնքան մեծ էր ճնշումը դրսից։ Բայց եթե անգամ դրսից ճնշում էլ չլինի, ի վերջո, մի օր հասարակությունը հասկանալու է, որ Քոչարյանին ձերբակալելով իրենց կյանքը չի լավանում։ Մի օր հարցնելու է՝ իսկ ինչով է Քոչարյանի մեղքն ավելի մեծ, քան Սերժ Սարգսյանինը՝ ինչու նրան էլ չեն առաջադրում մեղադրանք, կալանավորում, պատժում։ Այդ ինչ անձեռնմխելիություն է, որ սրբորեն գործում է մեկի դեպքում և բոլորովին չի գործում մյուսի դեպքում։ Թեև կարծում ենք, որ սա նախընտրական շոուի շրջանակներում է և ընտրություններում հաղթելուց հետո Նիկոլ Փաշինյանը կխաղաղվի, կհամոզվի, որ իշխանությունն իր ձեռքից ոչ մեկը չի խլում և շատերին ազատ կարձակի, հռետորաբանությունը կփոխի, իր ագրեսիան էլ կնվազի»։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am