«Շատերը չէին հասկանում՝ ինչ է կատարվում... Մեզ վրա գոռում էին». Նիկոլայ Ռիժկովը կիսվել է երկրաշարժի հիշողություններով

ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը,ով ղեկավարել է փրկարարական և վերականգնողական աշխատանքների կարգավորման հանձնաժողովը 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հիշողություններով կիսվել է «Российская газета»-ի հետ զրույցում: «Չէի ասի, թե մենք գլուխ էինք հանում առաջին օրերին: Անհնար էր. մարդիկ վերապրում էին ցավը, շատերը չէին հասկանում՝ ինչ է կատարվում... Մեզ վրա գոռում էին: Անձամբ ինձ վրա. «Ինչո՞ւ ես եկել։ Որտե՞ղ են քո կռունկները...»: Մոտ մեկ շաբաթ անց հաջողվեց կարգավորել աշխատանքները, ջանքերը: Հաջողվեց հասկացնել, որ լաց լինելը, քարացած նստելն ու գոռալը քիչ է. պետք է աշխատել, դուրս հանել ողջ մնացածներին:Ցույցեր չէինք կազմակերպում, դրա ժամանակը չէր: Ամեն ինչ իր տեղն ընկավ: Փլատակների տակից 16 հազար մարդու դուրս բերեցինք, իսկ աղետի գոտուց՝ 40 հազարին»,- պատմել է նա: Պատասխանելով այն հարցին, թե գիտի արդյոք, որ Հայստանում իրեն «Ամենափրկիչ» են անվանում, Ն. Ռիժկովն ասել է. «Հայերը զարմանալի պատմական հիշողություն ունեն՝ ի տարբերություն մեզ, ի դեպ: Այդ ողբերգությունից 2 տարի անց վարչապետ էի, սակայն դրանից հետո տարբեր իրավիճակներ եղան, և 90-ականների սկզբներին չաշխատեցի: Անկախ իմ պաշտոնից՝ նրանք ինձ չմոռացան: Եվ դրա համար երախտապարտ եմ հայ ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է «Ամենափրկիչին»՝ չեմ լսել, բայց մի այլ պատմություն պատմեմ: Ուղղաթիռով գնում էինք հայկական մի գյուղ, և օդաչուն ասաց. «Չենք կարող վայրէջք կատարել. վտանգավոր է, լեռներ են»: Վայրէջք կատարեցինք 3 կմ հեռու՝ դաշտ, ցեխ, անձրև: Դուրս եկանք, և ճանապարհին «Վոլգա» էր կանգնած, և օդաչուին ասում են. «Ռիժկովի համար է»: Ցնցեց այդ արտահայտությունը՝ «Ռիժկովի համար է»: Երբեք չեմ մոռանա այդ մեծ ժողովրդին»:  

Ռիժկովը՝ երկրաշարժի վայրում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am