Ինտրիգ, որը գնալով խորանում է

Որքան մոտենում է Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրը՝ ապրիլի 17-ը, այնքան թեժանում են կրքերը՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդդիմության դաշտում։ Բանը հասել է նրան, որ ընդդիմության թեկնածու Սասուն Միքայելյանն է արդեն ներքաշվել նախընտրական թոհուբոհի մեջ, մինչդեռ օրեր առաջ նա հրաժարվում էր նմանատիպ հարցերից ու ցույց տալիս իր նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմը։ Այսպիսով՝ իսկզբանե Հրազդանի ընտրությունների նկատմամբ անսպասելի դիրքորոշում ձեւավորվեց, շատերն անակնկալի եկան այն բանից, որ ՀԱԿ-ը հրաժարվեց հանձնաժողովի իր տեղերը տրամադրել Միքայելյանի տնօրինությանը՝ ինչ-ինչ անհեթեթ պատճառաբանություններ ներկայացնելով եւ գլխավորապես այն մեկը, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչներն իրենք կպայքարեն ազատ, արդար ընտրությունների կայացման համար։ Իհարկե, հակառակ կողմից կասկած չէր հնչել այդ առիթով, ընդամենը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, որոնցից շատերն իրենց լուման են ունեցել ՀԱԿ-ի ձեւավորման հարցում, նման ցանկություն էին հայտնել, սակայն խորը կասկածենր առաջացան, երբ նախկին դաշնակիցները մերժեցին Սասուն Միքայելյանին, ով հայտնի է, թե ինչ զրկանքների ենթարկվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին վստահելու եւ 2008-ին նրա կողքին հայտնվելու պատճառով։ ՔՊ ներկայացուցիչները ՀԱԿ-ին մեղադրեցին իշխանության ջրաղացին ջուր լցնելու եւ իշխանությանն աջակցելու հարցում։ Այս հեռահար «բազառների» ու բանավեճի ընթացքում Սասուն Միքայելյանը «դիտորդի» կարգավիճակ էր ստանձնել մինչեւ այն պահը, երբ ՀԱԿ-ից հայտարարություններ հնչեցին, թե իբր հանիրավի են իշխանությանն աջակցելու իրենց հասցեագրված մեղադրանքները, մասնավորապես Հրազդանի կառույցի ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Բարեղամյանը հայտարարեց, թե այն, որ ՀԱԿ-ը թեկնածու չի առաջադրել, արդեն իսկ շատ բան է նշանակում։ ՀԱԿ անդամը, ըստ ամենայնի, ցանկացել էր ասել, թե կարող էին իրենք էլ թեկնածու առաջադրել, բայց չեն արել, քանի որ Սասուն Միքայելյանն է առաջադրվել։ «Հետաքրքիր է՝ ում պիտի առաջադրեին», բազմանշանակ ճշտումով է հանդես եկել անձամբ Սասուն Միքայելյանը՝ ակնարկելով թերեւս, որ ՀԱԿ-ը այդ տարածքում փոշիացել է եւ անկեղծ զարմացել ՀԱԿ մտադրության առիթով։ Դրան զուգահեռ լուրեր են տարածվել, թե իբր Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Մուրադ Գուլոյանը աջակցելու է Սասուն Միքայելյանին։ Այսպիսով՝ ակնհայտ է, որ կենացները գնալով քաղցրանում են եւ Սասուն Միքայելյանն արդեն անձամբ է ներքաշվել իր դեմ ընթացող պայքարին։ Խնդիրն այն է, որ Հրազդանում Սասուն Միքայելյանի հաղթանակը ձեռնտու չէ նախեւառաջ ընդդիմադիր շրջանակներին։ Հաղթանակը կարող է շոշափելի փոփոխությունների ենթարկել ընդդիմադիր դաշտի քարտեզը։ Մի կողմից, դա կտրուկ կբարձրացնի Քաղաքացիական պայմանագրի քաղաքական կշիռը, մյուս կողմից՝ կգուժի հնամենի ուժերի վախճանը եւ հատկապես ՀԱԿ-ի, որի հիմնական մրցակիցն է համարվում Փաշինյանի հիմնադրած կուսակցությունը։ Պատահական չէ, որ Փաշինյանը երեկ Ազատության հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն եւ դա լինելու է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Սակայն այս ամենը հնարավոր է միայն այն պարագայում, երբ իշխանությունները չգնան հին ու փորձված մեթոդներին։ Հատկապես, որ իշխանությունների համար Հրազդանը բախտորոշ հանգրվան չէ, հակառակը, զիջման գնալու դեպքում իշխանության նկատմամբ կարող է վստահության նշույլ առաջանա մեծ ընտրություններին ընդառաջ։ Հենց սրանում է Հրազդանի ընտրությունների ինտրիգը։ Անի Սահակյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am