Հրթիռային համալիրը չեն տալիս նաև Ղարաբաղի պատճառո՞վ

Ադրբեջանի զինված ուժերին «Բալ-Է» տեսակի ցամաքային հրթիռային համալիրի մատակարարումը խափանվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով, երեկ այս մասին հաղորդեց ռուսաստանյան «Կոմերսանտը»՝ ծավալուն հոդվածում: Ռուսաստանի զինվորականները համարել են, այդ համալիրի հրթիռների անգամ արտահանման համար նախատեսված ձևափոխված տարբերակը կարող է պոտենցիալ սպառնալիք լինել Ռուսաստանի տարածքային ջրերում գտնվող Կասպիան նավատորմի համար «Բալ» տեսակի համալիրների դիվիզիա գնելու՝ ադրբեջանցի զինվորականների պատրաստակամության մասին տեղեկատվությունը առաջին անգամ հայտնվել է 2014թ., երբ Աստանայում տեղի ունեցած KADEX ռազմատեխնիկայի և սպառազինության ցուցահանդեսում համալիրների արտադրող «Տեխնիկական հրթիռային սպառազինում» կորպորացիան ներկայացրեց այդ զինատեսակը, փոխանցում է aravot.am-ը: Հետաքրքրությունը տրամաբանական էր թվում, քանի որ Ադրբեջանը վաղուց հետաքրքրվում էր այնպիսի հրթիռային համալիրներով, որոնք կարող էին պաշտպանել իր Կասպիական մասի ցամաքային հատվածը: Օրինակ, Ադրբեջանի զինվորականներին հետաքրքրում էր «Յախոնտ» տեսակի հականավային հրթիռով «Բաստիոն» տեսակի առափնյա հրթիռային համալիրը, սակայն առարկայական բանակցություններին գործն այդպես էլ չհասավ, քանի որ Մոսկվան այդպես էլ համապատասխան քայլ չարեց բանակցությունների համար: Իսկ ահա «Բալ» տեսակի համալիրների հետ կապված թեման ունեցավ իր շարունակությունը: Կողմերն անգամ նախաստորագրել էին պայմանագիր, որը ենթադրում էր ցամաքային հրթիռային համակարգի ոչ մեծ խմբաքանակի և մի քանի տասնյակ 3Մ24 հրթիռների (Խ-35Է արտահանման տարբերակ) վերաբերյալ պայմանագրի ստորագրում, վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներինը՝ նշում է «Կոմերսանտը»: Սակայն հիմնական պայմանագրի կնքմանը գործն այդպես էլ չի հասել: Մի քանի զինվորականների խոսքով՝ դրա պատճառը եղել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ դիրքորոշումը, ըստ որի՝ «նպատակահարմար չէ տվյալ համակարգը մատակարարել Կասպիական նավատորմի նավերի ծովագնացության անվտանգությունն ապահովելու համար», նշում է «Կոմերսանտը»: Նրանց խոսքով՝ հաշվարկները ցույց են տվել, որ անգամ արտահանման համար ձևափոխված հրթիռները կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել ռուսական նավերին, որոնք գտնվում են հենց Ռուսաստանի տարածքային ջրերում: «Նման փաստարկման հետ վիճելն անիմաստ էր, ուստի նախաստորագրված համաձայնությունը մի կողմ դրվեց, մեր դիրքորոշումը լսելի եղավ»,- «Կոմերսանտին» հաստատել է զինվորական պաշտոնյաներից մեկը: Ներկայում Ադրբեջանի զինված ուժերին «Բալ»-ի մատակարարումը չի քննարկվում, մեջբերելով ևս մեկ բարձրաստիճան աղբյուրի՝ ըստ «Կոմերսանտի», քանի որ առկա է «բավականին նուրբ աշխարհաքաղաքական նրբերանգ»: Վերջին տարիներին Խ-35 տեսակի հրթիռների ինքնաուղղորդվող գլխիկը ձևափոխվել է ոչ միայն ծովային, այլև ցամաքային նպատակների խոցման համար: «Մենք այնքան էլ չէինք ուզենա, որ այս զենքը կիրառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ»,- նշել է նա: Սակայն հետաքրքրական այն է, որ ռուսաստանյան պարբերականը նաև համարում է, որ «Բալ» տեսակի համալիր մատակարարելու մերժումը Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները չպետք է սառեցնի: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ նշեց, որ «ռազմատեխնիկական մատակարարման ոլորտում համագործակցությունը մեծ ավանդույթներ ունի», «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև իրականացված պայմանագրերը գերազանցում են 5 մլրդ դոլարը» և «ունեն աճի միտում»: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից  տեղեկատվությունը հաստատելու վերաբերյալ համապատասխան հարցման պատասխանը հոդվածը գրելու պահին դեռևս ստացված չեն եղել, իսկ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում և «Ռոսօբորոնէքսպորտում» մեկնաբանություններ չեն տվել: Ի դեպ, վերջնական պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը կլիներ երրորդ երկիրը, որն իր սպառազինության մեջ կունենար «Բալ» տեսակի համալիր: Դրա մեկնարկային պատվիրատուն պետք է լիներ Լիբիան, սակայն 2011թ. այնտեղ սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով Դմիտրի Մեդվեդևը էմբարգո մտցրեց ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման համար: Արդյունքում «Բալ» տեսակի համալիրներով սպառազինված առաջին արտասահմանյան պետությունը դարձավ Վիետնամը: Նշենք, որ «Բալ-Է»-ն 2008թ. Ռուսաստանի սպառազինության մեջ մտած «Բալ» տեսակի առափնյա հրթիռային համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակն է: Համալիրն ընդգրկում է ինքնագնաց հրամանատարական կապի և կառավարման մեքենաներ, ինքնագնաց արձակման կայաններ՝ Խ-35Է հականավային հրթիռներով, տրանսպորտային-լիցքավորող մեքենաներ։ Նախատեսված է ջրային տարածքների, ռազմակայանների, ենթակառուցվածքների, ծովային հաղորդակցության միջոցների պաշտպանության համար, կրակի հեռահարությունը մինչև 120 կմ է, հրթիռային լրակազմը՝ մինչև 64 հատ հրթիռ։ Իրականում, կարո՞ղ է այս գործարքի խափանումը ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման առիթ հանդիսանալ՝ ցույց կտա ժամանակը: Այս քայլից հետո, թեև, Մոսկվան կարող է նոր «նվեր» առաջարկել Բաքվին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am