Շիրակի և Լոռու մարզերին 2018 թ. հատկացվել է 774 մլն 425 հազար դրամ. Սուրեն Պապիկյան

Այսօր Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի ժամանակ քննարկվել է աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019-ին կատարվելիք աշխատանքների հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Ըստ նրա՝ ընթացիկ տարում մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների շրջանակում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774 մլն 425 հազար դրամ, որից Շիրակի մարզին՝ 354 մլն 915 հազար, Լոռու մարզին՝ 419 մլն 510 հազար դրամ։ Պապիկյանի խոսքով՝ գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավարերում 54 ծրագրերի իրականցման համար: Նույն ծրագրի շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է համապատասխանաբար՝ 31 մլն 773 հազար և 11 մլն 200հազար դրամ։ Միջհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ Պապիկյանը նշեց, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է 222 մլն 654 հազար դրամ, և աշխատանքները ընթացքի մեջ են ու կավարտվեն 2019-ին: Այս տարվա ընթացքում զարգացման մի շարք ծրագրեր են իրականացվել մի շարք հիմնադրամների, այդ թվում USAID-ի, Զարգացման բանկի և այլ կառույցների կողմից: Պապիկյանն իր խոսքում նշեց, որ Ամասիա համայնքում նախատեսվում է հիմնել բրդյա իրերի և կտորների արտադրություն, և Ամասիայի համայնքապետարանին արդեն տրամադրվել է 549 հազար 819 եվրո: «Այս ծրագրի իրականացման արդյունքում կունենանք արտադրամաս, որտեղ տարվա ընթացքում հնարավոր կլինի մշակել 4 տոննա ոչխարի բուրդ և 1.5 տոննա գառան բուրդ: Կստանան մոտ 500 կգ բարձրակարգ կտոր: Նշեմ, որ այդ կտորը, այդ թելերը ներկայումս ներմուծվում են Թուրքիայից»,-ասել է Սուրեն Պապիկյանը: Իսկ տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանման համար Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնին տրամադրել են 1 մլն 604 հազար 808 եվրո, որը հիմնականում բաժին է ընկել Լոռու մարզին և նախատեսված է ճամփեզրի կայանների կառուցման համար: Անդրադառնալով Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի վերականգնման աշխատանքներին՝ Պապիկյանը շեշտեց, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2019-ի փետրվարի 19-ին: Նախարարը նաև խոսել է տարբեր բնակավայրերում դպրոցների ու մանկապարտեզների վերակառուցման աշխատանքների մասին ու շեշտել է, որ դրանք արդեն ավարտին են հասցված, և բացումները շուտով կլինեն:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am