Նեմցովի դուստրն արժանացել է «Աշխարհի ամենախիզախ կանայք – 2016» մրցանակի

ԱՄՆ-ում տեղի կունենա «Աշխարհի ամենախիզախ կանայք – 2016» մրցանակաբաշխությունը: Այս տարի դափնեկիրներից մեկը Ռուսաստանի քաղաքացի, լրագրող Ժաննա Նեմցովան է` 2015-ին սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը, հայտնում է ամերիկյան Պետքարտուղարության կայքը: Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Վաշինգթոնում` տեղի ժամանակով 10:30-ին: Միջոցառումը ուղիղ եթերում կհեռարձակվի Պետքարտուղարության կայքում, հայտնում է  NEWSru-ն: Նեմցովայից բացի, մրցանակին ներկայացված էին ակտիվիստուհիներ Բանգլադեշից, Բելիզայից, Գվատեմալայից, Իրաքից, Եմենից, Չինաստանից, Մալայզիայից, Սլովակիայից, Սուդանից, Տանզանիայից, Թայլանդից եւ Ֆրանսիայից: Դափնեկիրներին մրցանակներ կհանձնի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված է, որ մրցանակը  «ամեն տարի շնորհվում է այնպիսի կանանց, որոնք քաջություն եւ խաղաղության, արդարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության, ինչպես նաեւ կանանց հնարավորությունների պաշտպանության գործում առաջնորդություն են դրսեւորել` հաճախ սեփական անվտանգությունը վտանգելու գնով»: Առաջին անգամ այս մրցանակը հանձնվել է 2007-ին: Այդ ժամանակվանից մրցանակակիր է դարձել մոտ  60 երկրի  100 ներկայացուցիչ: Պետքարտուղարության կայքում համառոտ տեղեկություններ են հրապարակված ներկայիս մրցանակակիրների վերաբերյալ: Ժաննա Նեմցովայի մասին ասված է, որ նա  «չեմպիոն է Ռուսաստանում ժողովրդավարության, կրթության եւ տեղեկատվության ազատության ոլորտում»: «Իր հոր` Նեմցովի սպանությունից հետո, չնայած իր հասցեին հնչած մեղադրանքներին, նա Մոսկվայում է մնացել եւ տվյալ հանցագործության մանրակրկիտ հետաքննություն է պահանջել: Սակայն  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին մեղադրանքներից հետո, որով նա վերջինիս վրա էր դնում սպանության   «քաղաքական պատասխանատվությունը», Ժաննա Նեմցովան ստիպված էր հեռանալ երկրից եւ մեկնել Գերմանիա, որտեղ շարունակում է պայքարել Ռուսաստանում մարդու իրավունքների համար` աշխատելով  որպես  Deutsche Welle-ի թղթակից»,-հայտնում է Պետքարտուղարությունը: Գերատեսչությունում նաեւ հիշեցնում են, որ անցյալ ամիս Ժաննան հիմնադրել է  «Բորիս Նեմցովի հանուն ազատության հիմնադրամը»` ռուսաստանյան տնտեսության եւ քաղաքականության մեջ հետազոտությունների ֆինանսավորման նպատակով: Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատան անունից Ջոն Տեֆտը Ռուսաստանի պարգեւատրված քաղաքացուն է դիմել եւ նրան իր շնորհավորանքներն է փոխանցել:   «Ժաննան այս պարգեւը ստացել է իր գործընկերուհուց` Ելենա Միլաշինայից հետո, որը 2013-ին մրցանակակիր էր դարձել, եւ ռուսաստանցի այլ ականավոր կանանց շարքում, որոնց ջանքերը գնահատվել են այս մրցանակով», - հայտնել է դեսպանը` նշելով, որ Ժաննան այս մրցանակին է արժանացել   «խիզախության եւ իր հոր` Բորիս Նեմցովի սպանության մանրակրկիտ եւ թափանցիկ հետաքննության հասնելու, քարոզչության վտանգավոր եւ անպատասխանատու օգտագործման բացահայտմանն իր համառ նվիրվածության համար»:  

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video) Стабильности не будет! Алиев решил усидеть на двух стульях, — Андраник Теванян (video) Հիմա ասեմ՝ ինչու է Մուսթաֆաևը եկել Հայաստան (video) Եվրոպան ուզում է Հայաստանը «կզզացնել»՝ իր շահերը պաշտպանելու համար․ Արմինե Ադիբեկյան (video) Իր այդ խոսքում Փաշինյանը մի ավելի սարսափելի բան ասաց․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Այսօր երեկոյան սկսվում է․․․ ձեռք ձեռքի տված աղետ են բերելու․ Անժելա Թովմասյան (video) Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ Ճնշումները պայմանավորված են Փաշինյանի վարկանիշի անկումով․ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում խուզարկության մասին Գաբրելյանովը հայտարարել է Հայաստանում 300 000 ադրբեջանցիների լայնածավալ վերաբնակեցման ծրագրերի մասին «Չէ՛ ծիտ, եթե չես հավատում, կարող ես գնալ, Լարսում պառկել»․ Արմինե Ադիբեկյան (video) Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video) Նոյեմբերյանում նախապատրաստվո՞ւմ են Ադրբեջանի փոխվարչապետի այցին. մանրամասներ Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am