«Գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումը բաժանեց երկու մասի. «Առաջինը փաստն է, որ երկրի ղեկավարին և ԱԱԾ տնօրենին հնարավոր է գաղտնալսել, այսինքն՝ գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել, որ բացահայտել է՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կապն անվտանգ չէ։ Հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար դա չափազանց լուրջ խնդիր է, և լինում են իրավիճակներ, որ այդ կապի ոչ ապահով լինելը կարող է հազարավոր մարդկանց կյանքի գին արժենալ պատերազմական իրավիճակներում։ Եվ դեռ հարց է, թե բանակում այդ կապի վիճակն ինչպես է, ինչպես է այդ գաղտնիությունն ապահովվում։ Այս առումով պետք է շնորհակալություն հայտնենք, և հույս ունեմ, որ համապատասխան մարմիններն այդ կապի ապահովության խնդրով այս ձայնագրության տարածումից հետո զբաղվում են։ Չմոռանանք, որ մենք պատերազմական գոտում ենք, և այն մարդիկ, որոնք պատասխանատու են կապի անվտանգության համար, բնականաբար, պետք է պատասխանատվության ենթարկվեն, ու այդ խնդիրը լուծվի»,- ասաց քաղաքագետը։ Երկրորդ խնդիրը, ըստ Դանիելյանի՝ խոսակցությունների բովանդակությունն է, որը, նրա խոսքով՝ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե չի միջամտում դատական գործընթացներին, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում. «Նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերը նախօրոք գիտեն՝ դատավորներն ինչ որոշում են կայացնելու։ Այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ այդ մարդիկ հրաժարական չեն տալիս դրանից հետո։ Եթե այդ մարդիկ հրաժարականներ չեն տալիս դատական համակարգին ուղղումներ և ցուցումներ տալու համար, նշանակում է, որ դա արդեն պետական քաղաքականություն է, որ դատական համակարգը պետք է ենթարկվի իշխանության տարբեր կառույցների ցուցումներին»։ Ստեփան Դանիելյանին հատկապես շատ հետաքրքրում է իրավապաշտպան կազմակերպությունների դիրքորոշումն այս հարցում. արդյոք նրանք հայտարարությամբ հանդես կգա՞ն՝ անկախ դատական համակարգի խախտման վերաբերյալ, թե՞ հանդես չեն գա. «Սա նույնպես բարոմետր է, որ մենք կարող ենք տեսնել, թե ով իրեն ինչպես է պահում»։ Հարցին՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա անում է այն, ինչի մեջ ժամանակին մեղադրում էր Սերժ Սարգսյանի՞ն, այսինքն՝ մի անձի կողմից է ամեն ինչ ղեկավարվում, նա պատասխանեց. «Եթե այդ մարդիկ հրաժարականներ չտան և չպատժվեն դրա համար, ուրեմն պետք է նման եզրակացություն անել»։ Հրապարակված հեռախոսազրույցի կոնտեքստում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին, քաղաքագետն ասաց, որ դա, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի Եվրոպական դատարանի գործերի դիմումների կազմման գործում. «Եվ կարծում եմ՝ միանշանակ դրանք իրենց ազդեցությունը կունենան, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունը ցուցում է տալիս դատական մարմիններին, իսկ դա արդեն բավարար հիմք է, որպեսզի այդ վճիռները դրական լինեն դիմողների համար»։

դիտվել է 431 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am