«Որ ուժն այդ բանավեճում հաղթեց»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերով տեղի ունեցավ մեծ, սկզբունքորեն կարելի է ասել՝ ամփոփիչ հեռուստաբանավեճ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի միջև: Նման բանավեճ Հայաստանում տեղի չէր ունեցել, և եթե չհաշվենք Երևանի ավագանու ընտրություններին նախորդած նմանօրինակ բանավեճը, ապա թե՛ իր ձևաչափով, թե՛ ներառականությամբ այն իսկապես ֆենոմենալ էր: Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ միայն ձևաչափը ներմուծելով հնարավոր է ստանալ այն բովանդակային որակը, որն առկա է բանավեճերի հայրենիքում՝ Արևմուտքում: Սակայն ինքնին մեծ բանավեճը, ընդհանրապես առատ բանավեճային ձևաչափերը հետաքրքիր նորամուծություն են, որի հետ հայաստանյան քաղաքական դաշտը ստիպված է լինում առերեսվել: Ինչևէ: Գալով նախօրեի մեծ բանավեճին, պետք է արձանագրենք, որ մեծ հաշվով հնարավոր չէ դատել, թե որ ուժը այդ բանավեճում հաղթեց: Քաղաքական իրավիճակում, բնականաբար, ի սկզբանե հաղթել է հեղափոխական ուժը, և այս իմաստով բանավեճը որոշակիորեն կորցրել է իր հիմնական նպատակը՝ ընտրության արդյունքի վրա ազդելը: Սակայն, եթե բանավեճը չի կարող որոշել ընտրության հաղթողին, այնուամենայնիվ կարող է, օրինակ, որոշել, թե ինչպես կընտրի չկողմնորոշված էլեկտորատը: Հայաստանի էլեկտորալ շերտն, ըստ էության, բավական հետաքրքիր իրավիճակում է հայտնվել: Կա ստվար հատված, որ անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, կա մեկ այլ հատված, որը աջակցում է հեղափոխությանն ընդհանրապես, բայց կոնկերտ Փաշինյանի հետ կապված ունի վերապահումներ, կա ՀՀԿ–ի փոքրաթիվ էլեկտորատը, որը ակամայից դարձել է այս հեղափոխության արդյունքում մարգինալացված շերտը, կա ՀՅԴ-ն իր ավանդական ընտրողներով, ԲՀԿ-ն՝ նույնպես իր տարածքային կառույցների ակտիվ աշխատանքի միջոցով ունի որոշակի էլեկտորատ: Սրանից բացի, կան նաև մարդիկ, որոնք որևէ կերպ չեն կողմնորոշվում՝ ընտրել հեղափոխությանը, դրան կից ուժերին, թե հին Հայաստանը ներկայացնողներին: Չմոռանանք նաև, որ ընտրություններն անցնելու են ռեյտինգային ընտրակարգով, ասել է թե, շատ դեպքերում անհատների հանգամանքը գերադասվելու է կուսակցություններին: Հայաստանի էլեկտորալ դաշտի մասին խորքային սոցիոլոգիական ուսումնասիրություններ չկան, կան միայն հպանցիկ ու մակերեսային, կասկածելի սոցիոլոգիական անվանվող կանխատեսումներ: Սա է պատճառը, որ Հայաստանի ընտրողի վարքը ազատ պայմաններում բավական անկանխատեսելի է: Այս իմաստով առաջիկա ընտրությունները, հատկապես դրանց ազատ և թափանցիկ անցկացման դեպքում շանս են տալիս հասկանալու ընտրողների մոտեցումները, ընտրողների դաշտի առանձնահատկություններն ու բաժանումները: Բանավեճերը, մեծ հաշվով, չլուծեցին ընտրության հաղթողի հարցը, քանի որ այդ հարցը լուծված էր ի սկզբանե: Բայց դրանք շանս են տալիս մյուս ուժերին դեպի իրենց կողմնորոշել չկողմնորոշված կամ կիսակողմնորոշված էլեկտորատին: Այս գիտակցումը, ընդ որում, հազվադեպ էր նկատվում բանավեճերում, ինչը ևս խոսում է բանավեճերի հանդեպ Հայաստանի քաղաքական համակարգի ընտելացված չլինելու մասին: Շատ դեպքերում պրագմատիկ նպատակին գալիս էր փոխարինելու մաքսիմալիզմն ու բանավիճող հակառակորդին ոչնչացնելու ինքնանպատակությունը: Այնինչ, գոնե այն ուժերը, որոնք հավակնում էին երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերին, պիտի գիտակցեին, որ բանավեճերում խոսում էին ոչ թե իրենց մրցակիցների, թեկուզև թույլ մրցակիցների, այլ հասարակության, հատկապես դրա չկողմնորոշված հատվածի հետ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am